Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն. բաց նամակ

08/09/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

Հարգելի տիկին Ավանեսյան,

Թույլ տվեք ևս մի անգամ բացատրել, ինչու ձեր գործողությունները ու հրամանները հակասահմանադրական են։

1․ Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում։ Բացառությունը կարող է լինել իրավիճակը, երբ իմ կյանքին անմիջական մահացու վտանգ է սպառնում, իսկ ես անգիտակից եմ։ Կովիդը հաստատ այդ դեպքը չէ։

2․ Իմ անձնական եկամուտը միայն իմ անձնական եկամուտ է, և միայն ես եմ որոշում ինչպես այն ծախսել։ Ես վճարում եմ բոլոր հարկերն ու տուրքերը, կարծում եմ, մնացած վաստակացս գումարը պետք է լինի իմ անձնական տրամադրության տակ։ Դուք պահանջում եք, որ ես իմ աշխատավարձի 1/6 ծախսեմ թեստերի։ Դրա իրավունքը ձեզ ոչ ոք չի վերապահել։ Այդ գումարը պատկանում է ինձ և իմ երեխաներին, որոնցից երկուսը անչափահաս են։

3․ Դուք ինձ շանտաժի եք ենթարկում, ձեր հրամանով վտանգի տակ դնելով նաև իմ աշխատանքի իրավունքը։ Շանտաժը քրեական հանցագործություն է։ Մարդ չպիտի սպառնալիքի և անօրինական ճնշման տակ ընտրություն կայացնի։

Այսպիսով, ես պահանջում եմ, որ ձեր՝ մեր սահմանադրական իրավունքներին հակասող հրամանը չեղարկվի։

Կարող եմ նաև ձեզ ընկերաբար բացատրել, թե ինչու ես չեմ ուզում պատվաստվել։

1․ Չեմ վստահում պատվաստանյութին, և այսօրվա տվյալները ցույց են տալիս, որ դրանք միայն մասամբ են էֆեկտիվ։ Պատվաստվելով’ ես միևնույն է մնալու եմ պոտենցիալ վարակակիր, ինչը իմաստազրկում է այդ գործողությունը անգամ ալտրուիստական մտահղացումներից։ Հատկապես չպատվաստված ուսանողության շրջանում։

2․ Արդեն հիվանդացել եմ կովիդով ու շատ հեշտ եմ տարել։ Հետևաբար, չեմ վախենում կրկնակի հիվանդանալ։ Այնինչ, ես չգիտեմ, թե ինչպես է իմ օրգանիզմը ազդվելու պատվաստանյութից։ Եթե ես ունենամ որևէ բարդացում, հիմա կամ տարիներ անց, ո’չ դուք, ո’չ էլ մեկ ուրիշը պատասխան չի տալու, ոչ էլ փոխհատուցելու է։

Եվ, վերջապես, ով ռիսկի խմբում է, վախենում է հիվանդանալ, միշտ ազատ է պատվաստվելու։ Թավշյա, ոչ բռնի ձևով։ Պետականորեն արդարացված բռնությունը միայն հանցագործների դեմ օգտագործեք, ես հանցագործ չեմ։

Հարգանքով՝

ԵՊՀ դասախոս

Յուլիա Անտոնյան

ՀՀ առողջապահության նախարարություն»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արդյո՞ք պարզվել է՝ ով էր ադրբեջանցին, որի հետ փոխանակվել են երկու հայ ռազմագերիները

Հաջորդ գրառումը

«Թալիբանը» հերքում է Բաղրամ ռազմակայանը Չինաստանին փոխանցելու մասին տեղեկությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
Հաջորդ գրառումը

«Թալիբանը» հերքում է Բաղրամ ռազմակայանը Չինաստանին փոխանցելու մասին տեղեկությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական