Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անհիմն ձերբակալությունների, կալանավորումների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

15/06/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել. «Խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով այսօր ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Սա հերթական արձանագրումն է, որ գործող իշխանությունները երկրի ներսում մթնոլորտը փոխելու, հասարակությունը կոնսոլիդացնելու, այդ կերպ արտաքին մարտահրավերներին դիմակայելու փոխարեն շարունակում են հասարակությանը ցնցումների տանելու, օրակարգային գլոբալ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու գործելաոճը:

Իրենց համար անցանկալի մարդկանց առկախված վիճակում պահելու, լռեցնելու նպատակով նրանք տարիներ շարունակ ձգձգվող քրեական գործերով ցանկացած պահի գնում են ձերբակալությունների, կալանավորումների: Ընդ որում ակնհայտորեն անհիմն պատճառաբանություններով, որն արտաքուստ իրավական, մինչդեռ իրականում քաղաքական շոուի է վերածվում:

Խիստ մտահոգիչ է, որ այս ամենը կատարվում է այն պայմաններում, երբ թշնամին ամուր աքցանների մեջ է առել մեր հայրենիքը` օրավուր ուժեղացնելով ճնշումը: Ստեղծված պայմաններում իշխանությունների այս վարքագիծն առերույթ բխում է թշնամու շահերից, քանզի մեզ տիրելու համար նրանց անհրաժեշտ է տրոհված, անդամահատված Հայաստան, դիմադրողականությունը կորցրած, վախվորած հայություն:

Այս ամենը վկայում է, որ անհիմն ձերբակալությունների, կալանավորումների վտանգը թակելու է երկիրն իրապես սիրող բոլոր մարդկանց դռները, ուստի ելքը տարաձայնությունները մի կողմ թողնելն է, համախմբվելը…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշոտյանի դեմ իրականացվողը բացառապես մեկ խեղկատակի չհագեցող քիմքը հագեցնելուն ուղղված կենցաղային մակարդակի ներկայացում է. Ռոբերտ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Մեկուսացնում են քաղաքական դասի այն ներկայացուցչին, ով բացարձակ հիմնավորված և քաղաքական փաստարկներով բացահայտում է առկա դավադրությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Մեկուսացնում են քաղաքական դասի այն ներկայացուցչին, ով բացարձակ հիմնավորված և քաղաքական փաստարկներով բացահայտում է առկա դավադրությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական