Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս գործընթացների միջոցով կարող ենք գոնե մասնակիորեն վերականգնել մեր ազգային արժանապատվության զգացումը․ Արմեն Գևորգյան

26/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը Թելագրամի իր էջում հրապարակել է հայտարարություն՝ մանրամասնելով այսօր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական   նիստին մասնակցելու պատճառով չի կարողացել խորհրդարանում իր հայտարարությունը անել։  Սյն  կարևոր է համարում, ուստի տեղադրում է իմ ալիքում։

«44-օրյա պատերազմից հետո մինչ օրս, հայկական աշխարհը փոթորկված է և փորձում է հարմարվել հետպատերազմյան իրողություններին։ Մի մասը՝ պայքարում է, շատերը՝ արդարանում են, իսկ այլոք՝ գործում։ Շատ են նաև դիտորդները:

Այսօր ուզում եմ անդրադառնալ նրանց, ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը։ Եվ մեզնից պահանջվում է ո´չ միայն բարոյապես աջակցել նրանց. մեզնից պահանջվում է գործնական օժանդակություն։

Առաջինը, ինչի վրա ուզում եմ հրավիրել բոլորիս ուշադրությունը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն է՝ ուղղված Ադրբեջանի կողմից Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների սիստեմատիկ և շարունակական խախտումների բացահայտմանը։ ՄԻՊ-ի ջանքերի շնորհիվ մեր հասարակությունը և միջազգային հանրությունը հրատապ և օբյեկտիվորեն տեղեկացվում են իրականության մասին, որը հաճախ դաժան է։

Երկրորդը Միջազգային քրեական դատարանում Հայաստանի հայցն է Ադրբեջանի դեմ։ Առաջին անգամ նման հեղինակավոր դատարանում հնարավորություն ենք ստանում ներկայացնելու Ադրբեջանի իշխանությունների իրական հակահայկական էությունը։

Այս հայցը պետք է ընկալվի ոչ թե որպես ձևական գործընթաց, այլ, առաջին հերթին, հնարավորություն հայության համար՝ համախմբվելու և նպաստելու Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության բացահայտմանը և դատապարտմանը: Այս դատավարության արդյունքները ունենալու են որոշիչ նշանակություն մեր ազգային շահերի պաշտպանության համար և երկարաժամկետ ազդեցություն:

Հավատացեք, նշվածս բացի զգացմունքային լինելուց նաև խիստ պրագմատիկ և ռազմավարսկան խնդիր է: Այդ պատճառով կոչ եմ անում հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում՝ ցուցաբերել մեծ աջակցություն նշած գործընթացներին։

Մենք պետք է հասնենք այն ընկալմանը, որ հենց այս գործընթացների միջոցով կարող ենք գոնե մասնակիորեն վերականգնել մեր ազգային արժանապատվության զգացումը, ինչպես նաև՝ կորսված ինքնիշխանության և ամբողջականության ընկալումը։ Լավ տեղյակ լինելով հայկական աշխարհի ռեսուրսներին՝ վստահեցնում եմ, գրագետ և համակարգված աշխատելու, հարցերը ճիշտ ձևակերպելու դեպքում, մենք կարող ենք հասնել լուրջ արդյունքների:

Սա նաև կոչ է՝ ուղղված պատգամավորներին, որպեսզի խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում այս գործընթացներին օժանդակելը դիտարկենք որպես առաջնահերթ խնդիր, ու միջազգային բոլոր հնարավոր ատյաններում ու շփումներում կենտրոնանանք այս հարցերի վրա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փայլասարում ՌԴ հենակետը դուրս է հանվել. Սեյրան Օհանյան

Հաջորդ գրառումը

Կարծում եմ՝ ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք․հիմնադրամի հավաքագրած գումարների օգտագործումը ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով կստեղծվի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Կարծում եմ՝ ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք․հիմնադրամի հավաքագրած գումարների օգտագործումը ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով կստեղծվի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական