Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու.Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Շատ քչերը կհասկանան այն արցախցիներին, ովքեր պատերազմից հետո էլ շարունակում են ապրել Արցախում և ամեն օր իրենց մաշկի վրա զգալ ադրբեջանցիների շունչն ու դրանից բխող պարբերական ագրեսիան։
Հասկանում ե՞ք, որ Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս ճանապարհով, յուրաքանչյուր օր, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են տարբեր ուղղություններով երթևեկում ու այդ ճանապարհին ադրբեջանցին, օրը ցերեկով անզեն քաղաքացիական անձանց է գնդակահարում, որոնցից մեկը մահացել է, 3-ը վիրավոր են։
Թշնամին քթներիս տակ անում է այն ինչ ուզում է ու ոչ մի համաչափ գործողություն։
Այսօրվա իշխանություններով, կիրառվող գործիքակազմով որևէ արդյունավետ լուծում չի լինելու։
Սրանց կանգնեցնել է պետք, այսպես շարունակվել չի կարող։
