Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղաչում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, դադարացրե՜ք արձանի կառուցման աշխատանքները. Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ

11/07/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ը ներկայացնում է Գերաշնորհ տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի կոչը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին

Հարգելի պարոն Ծառուկյան,

Այսօր մամուլից տեղեկացանք, որ, առանց անսալու բազմաթիվ անձերի ու հաստատությունների կոչերին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորներին, անայլայլ կերպով շարունակում եք իրագործել Հիսուս Քրիստոսի հսկա արձանը կառուցելու Ձեր ծրագիրը, կատարել եք նույնիսկ հիմնարկեքը։

Որպես հայ մարդ, հոգեւորական ու եպիսկոպոս, աղաչում, խնդրում, պահանջում եմ, ի սեր Աստծո, դադարացրե՜ք այս ծրագրի իրագործումը։ Այն պարզապես հարիր չէ բազմադարյա հայ մշակույթին, խորթ է մեր մտածելակերպին, դեմ է Հայ Եկեղեցու հաստատած ավանդույթներին։

Աշխարհի շատ երկրներում շատ ու շատ մշակութային, պատմական ու կրոնական կոթողներ կան, որ չկան Հայաստանում, եւ դա բնական է։ Հայաստանն աշխարհին ներկայանում է բազում մշակութային, 

պատմական ու կրոնական արժեքներով, որ չկան աշխարհի եւ ոչ մի ուրիշ երկրում։ Եւ սա էլ բնական է։

Մեզ ծիծաղի առարկա մի՜ դարձրեք, կաթոլիկյան աշխարհին հատուկ մի երեւույթ մի՜ պատճենահանեք մեր աշխարհում։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ կավելացնի մեր հավատքը, ո՜չ կամրապնդի մեր քրիստոնեական արժեհամակարգը, ո՜չ էլ աշխարհի աչքին կբարձրացնի Հայաստանի վարկն ու հեղինակությունը։

Դուք բազում-բազում բարի գործեր եք կատարել, որոնք ընդունվել ու գնահատվել են հայության կողմից` Հայաստանում թե արտերկրում։ Ձեր բարերարությամբ վեր են խոյացել բազմաթիվ եկեղեցիներ, դպրոցական, կրթական ու մարզական հաստատություններ։ Հազար շնորհակալություն Ձեզ։ Հայ ժողովուրդը երախտապարտ է Ձեզ` այս իրագործումների համար։ Դրանցից յուրաքանչյուրը եղել են անհրաժեշտ ու օգտաշատ իրագործումներ։ Հիսուս Քրիստոսի արձանը ո՜չ անհրաժեշտ է, ո՜չ էլ օգտաշատ, ո՜չ էլ օրհնաբեր։

Դրամը Ձերն է, Դուք կարող եք բնականաբար այն ծախսել Ձեր նախընտրած ձեւով։ Ազատ եք` իրագործելու Ձեր ծրագրերն ու նախաձեռնությունները այնքան ժամանակ, քանի դրանք չեն հակասում մեր դարավոր ավանդույթներին ու ավանդություններին։

Աղաչում եմ, խնդրում եմ, պահանջում եմ, դադարացրե՜ք արձանի կառուցման աշխատանքները։ Հայաստանին Հիսուս Քրիստոսի արձան պետք չէ։

Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բավրայի երկրաշարժը զգացել են Հայաստանի մարզերում, նաև Երևանում

Հաջորդ գրառումը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է վարչապետի պաշտոնին առաջադրվելու մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը տեղեկացրել է վարչապետի պաշտոնին առաջադրվելու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական