ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան ևս անդրադարձել է Իլհամ Ալիևի ելույթին։ Նա մասնավորապես իր թվիթերյան էջում գրել է․
«Վերջապես նա խոստովանեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր «փառահեղ» ելույթում խոստովանել է, որ իր երկիրն է սկսել Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմը, չնայած այն բանին, որ նախկինում հակառակն էր պնդում։ Եկեք փաստենք»։