«Իմ հայտարարությունը, որպես այդպիսին, ավելի քան կարճ է՝ բարի վերադարձ»,- ԱԺ վերադարձած «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է՝ չի բացառում, որ շատ մարդիկ, ովքեր ժամանակին օրենքի հետ խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ:
Նա չի բացառում, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա ԱԺ, և «Հայաստան» խմբակցության 3 պատգամավորի մանդատից զրկելու գործընթաց կսկսվի։