Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.
Արցախի Կարմիր շուկայի ճանապարհի և մյուս տարածքների հսկողությունը Ադրբեջանին հանձնված լինելու մասին շրջանառվող խոսակցությունները կեղծ են։Ավելին, Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել ու փակել ճանապարհը’ ադրբեջանցիներին արգելելով անցնել, եթե նրանք պետք է շարունակեն ագրեսիվ պահվածքը այդ ճամփով անցնելիս։
Արդյուքնում ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ, խաղաղապահներն էլ իրենց հերթին խոստացել են ապահովել այդ խոստման կատարումը։ Թշնամին հետո կրակել է Շոշի ուղղությամբ, բայց արցախցիները համառ են, չկա խուճապ։