Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի «պատմական հիշողության» ու մեր մանկուրտների մասին

14/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեփական հայրենիքի, հողի ու արյան արժեքը գիտակցելու համար պետք է կրողը լինել պատմական հիշողության։ Պատմական հիշողությունը ազգային ինքնագիտակցության բարձրագույն ձևն է ու ազգայինի պահպանման կարևորագույն բաղադրիչը, ինչին այս կամ այն կերպ պետք է հաղորդակից լինել ընտանիքից մինչև դպրոց, համալսարան, աշխատավայր ու փողոց։ Յուրաքանչյուր ազգ ու ազգային պետություն ունի պատմական հիշողությունից զուրկ անձանց՝ մանկուրտների իր խմբերը, որոնք, կախված տվյալ երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականությունից, կրթական համակարգից և այլն, կարող են լինել շատ կամ քիչ։ Բոլոր ժամանակներում էլ, հատկապես՝ ազգային պետություններում, գլոբալիստական շարժումները նպաստել են այս մանկուրտների ձևավորմանը, իսկ վերջին շրջանում մեզ մոտ՝ առավել քան երբևէ։
Խառնամբոխից ազգի վերածված Ադրբեջանը իր գոյության հարյուր տարվա ընթացքում գործադրել է հնարավոր ջանքերն իր երկրում պատմական հիշողություն ձևավորելու համար, ինչի ծանր բեռը դրված էր պատմաբանների, գրողների, ուսուցիչների ու արվեստի գործիչների վրա․ պետք էր ստեղծել մշակույթ՝ լեզու, գրականություն, պատմություն, արվեստ։ Ստեղծված կեղծ-ակադեմիական ուսումնասիրությունները «արդարացնում ու հիմնավորում» էին Ադրբեջանի կողմից հարևանների տարածքների նկատմամբ հավակնություններն ու ներկայացնում իրենց «հազարամյա» պատմությունը՝ «բուն ադրբեջանական» հողերի վրա։ Սա սովետական շրջանում։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այսօրինակ կեղծ-ակադեմիական ուսումնասիրություններ գրվել են հազարներով և թարգմանվել ու տարածվել աշխարհի հնարավոր բոլոր անկյուններում, ամենալկտի խեղաթյուրումներով մտցվել են դպրոցական դասագրքեր ու սերունդներ դաստիարակել՝ ոչնչից ստեղծելով պատմական հիշողություն։ Այժմ այս «սուրբ» պարտականությունն իր վրա է վերցրել ու համակարգում է Հեյդար Ալիևի հիմնադրամը, որի գործունեության մեջ գերակշռում է հակահայկական քարոզչությունը՝ տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ Յուրքանչյուր տարի Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում ու այլուր, տվյալ երկրի լեզվով, հրատարակվում ու վերահրատարակվում են ուսումնասիրություններ՝ լցված պատմական իրողությունների խեղաթյուրումներով ու հակահայկականությամբ։ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հայկական հողերի նկատմամբ հավակնություններն ու բացահայտ ագրեսիան արդարացնելու համար։
Իսկ մենք ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին՝ մեր լռությամբ ու անգործությամբ։ Մեր վարած քաղաքականությամբ վաստակում բարեկամի ու հարևանի արհամարանքը, գիտակցելով կամ անգիտակից փոշիացնում պատմական հիշողությունն ու մխսում պատմականորեն մեզ հասած ռեսուրսները։ Ինչու՞։ Որովհետև մանդատ ենք տվել ադրբեջանական բազմաբևեռ (մշակութային, ռազմական և այլն) ագրեսիային հայկական խաղաղասիրություն հյուրասիրող մանկուրտներին, ովքեր պատրաստակամ էին իրականություն դարձնելու «տարածքներ՝ հանուն խաղաղության» անհեթեթությունը։ իսկ մանկուրտների հետ ոչ ոք խաղաղության մասին չի բանակցում։
Այժմ, երբ Ադրբեջանին ենք հանձնել Արցախի մեծ մասը, պետք է հիշել՝ Ադրբեջանի «պատմական հիշողության» մեջ Զանգեզուրը, Սևանը, Երևանը նույնպես ադրբեջանական հողեր են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանում սպանվել է Թալիշստանի ազատագրության պայքարի նվիրյալ Ալի Նասիրի եղբայրը՝ Միրթաղի Իսպանդին

Հաջորդ գրառումը

Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով զոհ կա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հրապարակախոսություն

Պայքարի բերումով ժամանակավոր «գաղութը» կարող է կասեցնել «գաղթօջախ»-ի ձևավորումը. Վարուժան Գեղամյան

20/10/2025
Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025
Հաջորդ գրառումը

Սիրիայում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով զոհ կա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանություններին հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ․ Սերժ Սարգսյան

22/10/2025

Նոր ընտրված Ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն՝ կարծում եմ: Գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն ընդդիմադիր հայացքներ ունեցող...

ԿարդալDetails

Ուղիղ.Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 22.10.2025

22/10/2025

Քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք. իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք, իմացեք՝ քաղաքական է. Մարտուն Գրիգորյան

22/10/2025

Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ. «Մեր ձևով» շարժում

22/10/2025

Սրանք չունեն ոչ պետության, ոչ էլ բանակի զարգացման հիմնավորված ծրագիր. սրանք մենակ թուրքի ծրագրերն են լավ կատարում. Արշակ Կարապետյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական