Երեքշաբթի, Հունիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանի խնդիրը ոչ թե Հայաստանը նվաճելն է, այլ այն ոչնչացնելը»․ Սիմոն Աբգարյան

24/09/2023
- Հրապարակախոսություն

Եկեք միամիտ չլինենք։ Ֆրանսիացի ժողովուրդն ու ողջ աշխարհը պետք է իմանան, որ Ադրբեջանը ձեռք բերածով կանգ չի առնի։  Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը՝ խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան եւ «մենք բոլորս ունենք մեր դերը»: «Բավական չէ ասել, թե ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ։ Անհրաժեշտ են հարկադրանքի միջոցներ՝ ադրբեջանական ակտիվների եւ արտահանման արգելափակում։ Մենք պետք է պատժենք ադրբեջանցիներին այնպես, ինչպես պատժել ենք պուտինյան Ռուսաստանին։  Ես չեմ հասկանում, թե ինչու մենք դա չենք անում», – նշել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանը փորձել է հաճոյանալ արեւմտյան աշխարհին՝ ժողովրդավարացնելով երկիրը։ «Բայց մեզ ոչ ոք չի օգնել, ոչ ոք մեզ հետ չի համագործակցել։  Ասել, որ մենք պաշտպանելու ենք հայերին, բավարար չէ։  Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք մեր ինքնության քաղաքական ու նույնիսկ ռազմական տեսլական եւ քննադատական դիրքորոշում մեր առաջնորդների նկատմամբ»:

«Եկեք միամիտ չլինենք։ Ֆրանսիացի ժողովուրդը եւ ողջ աշխարհը պետք է իմանան, որ Ադրբեջանը, իհարկե, կանգ չի առնի ձեռք բերածով։  Բացի այդ, արդյոք նախագահ Ալիեւը չի ասել, որ, ի վերջո, Հայաստանի մայրաքաղաք Երեւանը Ադրբեջանի հողն է։  Մինչ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը (Եվրահանձնաժողովի ղեկավար – խմբ.) գտնվում էր Բաքվում եւ խոսում էր համագործակցության ու գործընկերության մասին, ադրբեջանցի զինվորականները խոշտանգում էին հայ կին զինծառայողներին, մասնատում նրանց, բռնաբարում եւ նկարներ հրապարակում սոցիալական ցանցերում… իսկ ՖԻՖԱ-ն կամ Եվրատեսիլն այնտեղ գնում են միայն փողի համար»։

«Ես երկրորդ ցեղասպանություն չեմ ուզում։ Ես գիտեմ, որ Ադրբեջանը ոչ միայն փորձելու է դա անել, այլեւ դա անելու է գաղտնի։ Նրա խնդիրն է ոչ թե նվաճել Հայաստանը, այլ ոչնչացնել այն եւ հայտարարել, որ դա արել է լեգիտիմ ձեւով։ Ահա եւ վերջ: Մինչդեռ եվրոպացի գործընկերները ձեւացնում են, թե չեն հասկանում դա, աչք են փակում դրա վրա, իսկ միջազգային հանրությունը մոռանում է, որ հենց Ստալինն է 1921 թվականին Հայաստանը տվել Թուրքիային՝ Մուստաֆա Քեմալին։  Անտեսել կամ մոռանալ պատմությունը, լռել կամ ոչինչ չտեսնել՝ նշանակում է մասնակցել ժողովրդի ոչնչացմանը»։

Աղբյուր՝ 168.am

Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան

Հաջորդ գրառումը

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Հաջորդ գրառումը

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը

Լրահոս

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

30/06/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։ Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի...

Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը

30/06/2026

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը: Ադրբեջանական APA-ն հայտնում է,...

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը

30/06/2026

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը....

Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

30/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։ Կարապետյանը չի պատկերացնում, թե...

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Երաշխավորում եմ՝յուրաքանչյուր անձի ցուցված բժշկական ծառայությունները լիարժեք տրամադրվում են. Ավանեսյանը՝ ՔԿՀ-ների մասին

30/06/2026

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվել, այսօր տեղի ունեցած...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական