Թուրքերի հանդեպ անթաքույց սեր տածողներն ու «լավ թուրքերի» փնտրտուքի մեջ նորանոր «ռոմանտիկ գլոբալիստներ» ներգրավողները թուրքերի «լավ կողմերը» հավանաբար տեսել են միայն որոշակի դրամաշնորհների տեսքով, որոնք, ըստ կանոնի, թուրքերը բաժանում են հավի ուղեղ ու սիրտ ունեցող խղճուկ զանգվածներին, որպեսզի մոռանան իրենց անցյալն ու դժողքից «լավ թուրքեր ձուլեն»:
Եվ դա կարծես քիչ է, հետն էլ շրջապատին են համոզում, թե ոչ բոլոր թուրքերն են վատը, լավ թուրքերն ավելի շատ են, իսկ հայերի մեծամասնության մոտ ձևավորված կարծիքը թյուրիմացություն է:
Բավական է, որ այդ «հանդուրժողները» գոնե մեկ անգամ մի «հարմար» վայրում ընկնեն թուրքերի ձեռքն ու, էգ թե որձ, կհասկանան, որ ոչ մի թյուրիմացություն չկա: Թուրքի լավը չի լինում, վկա` հայաթափված Հայաստանն ու գաղթական հայերի արյամբ ներկված Դեր Զորի անապատը, և այդ հանգամանքի վրա պտտվող թուրքական լրբենի մերժողականությունը:
Ինձ երբեք որևէ մեկը չի կարող համոզել, որ աշխարհում լավ թուրք կա, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր թուրքի մեջ թաքնված է մի հայակեր գազան, որն իհայտ է գալիս նրա կյանքի այս կամ այն շրջափուլում: Եթե որևէ դիպվածով թուրք անունը կրող մեկը հանդուրժել է որևէ հայի, դա չի նշանակում, որ թուրքերը լավն են կամ գոնե մարդանման են, այլ` նրա մեջ այդ պահին կա‘մ հայակեր գազանն արթնացած չի եղել, կա‘մ էլ թուրք չի եղել, եղել է խառնածին, ինչպիսին օրվա թուրքերի զգալի մասն է: Թուրքը մեր կենսաբանական թշնամին է:
Ինչպե՞ս կարելի է սիրել, հանդուրժել կամ երկխոսության գալ մի զանգվածի հետ, որը կին ու երեխա սպանելով, անզեն տղամարդ գլխատելով իրեն երջանիկ է զգում. անասնականություն:
Ուշադիր կարդացեք ստորև բերվածը` ցեղասպանությունը սեփական մաշկի վրա զգացած Սոկրատ Մկրտչյանի հուշերն են.
«Գարուն էր. 1915 թվականի եղեռնի գարունը: Հարավից եկած սարյակները ու ծիծեռնակները աշխուժորեն կարկատում էին իրենց բները: Արագիլները ամբողջ գյուղի սիրելին էին. իրենց երկար, կարմիր ոտներով, բոբիկ ջրվորի նման վերադարձել և նստել էին իրենց հինավուրց հաստաբուն բարդու ծառերի վրա ու ջանասիրությամբ պատրաստվում էին մայր դառնալու, ձագուկներ կերակրելու: Գարնանային փոփոխական եղանակը անցնում էր աննկատ: Այդ օրերին սովորական եռուզեռ, աշխատանքային խնդություն չկար: Ոչ մեկի դեմքին ժպիտ չէր գալիս, ոչ ոք կուշտ չէր քնում՝ ամեն ինչ անորոշ ու մութ էր:
Գյուղը ակամա, մի կերպ կիսատ-պռատ դուրս էր եկել գարնանացանի: Բայց դա թվացող գարնանացան էր, քանի որ գյուղում չկային բանող ուժ՝ տղամարդիկ, չկար կազմակերպող ձեռք, ոչ ոք չէր իմանում, ի՞նչ է լինելու վաղը. ամեն ինչ մնացել էր Աստծո հույսին: Սովորականից շատ շուտ վերադառնալով դաշտային աշխատանքներից՝ մենք քուն էինք մտնում, ավելի ճիշտ ծվարում էինք մեր խրճիթներում: Խորհրդավոր ու զուսպ լռությունն էր պատել գյուղը: Աշխարհից կտրված՝ մենք ոչինչ չէինք իմանում ռուսական բանակի առաջ շարժման մասին: Փրկության միակ հույսը տասնյակ տարիներով երազած ռուսական հաղթական բանակի գալն էր, բայց նա չկար. ասում էին՝ նա դեռ հեռու է:
Բայց սև ամպերը վաղուց կուտակվել էին, այն էլ ահավոր չափերով: Ալաշկերտի անառիկ Զիլանի լեռներում և ձորերոմ բնակվող Հասնացի կոչվող քրդական աշիրեթի մի մասը ռուսական բանակի առաջխաղացման պատճառով փախչում էր դեպի արևմուտք: Այդ վայրենաբարո խուժանը արյունռուշտ տաճկական կառավարությունից խնդիր էր ստացել իր ճամփին ընկած հայկական բոլոր գյուղերը կողոպտել և սրի քաշել՝ չխնայելով ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին և ո՛չ էլ ծերերին: Եվ ապրիլյան մի օր այդ խուժանը, զինված բիրդանգի հրացաններով, մեր գյուղ հասավ և երեկոյան շրջապատեց այն: Դեռ մութը չընկած գերեզմանների մոտ նրանք սպանեցին մի տղամարդու. ոչ ոք սիրտ չարեց նրա մոտ գնալ տեսնել՝ նա մեռե՞լ է, թե դեռ գալարվում է իր արյան մեջ: Այդ դեպքը կայծակի արագությամբ տարածվեց գյուղում, ու մահվան սարսափը գալարվեց, սողաց, մտավ յուրաքանչյուրի խրճիթը: Այն ավելի մոտեցրեց հարևաններին, նրանք ընտանիքներով հավաքվում էին իրար մոտ: Մղձավանջային գիշերը տարի էր թվում: Օղակված գյուղից ոչ ոք չէր կարող դուրս գալ. մահվան օղակում գյուղը սպասում էր լուսաբացին: Քրդական այդ ոհմակը սիրտ չարեց գիշերով գյուղ մտնել:
Առավոտյան, երբ տեսան, որ ոչ մի դիմադրություն չկա, չորս կողմից իրենց կանանց հետ միասին սպանելու ու կողոպտելու նպատակով այնպիսի վայրագությամբ գյուղ խուժեցին, ինչպիսի գազանությամբ ուշ ձմռանը քաղցից ոռնացող գայլերի ոհմակն է հարձակվում իր անզեն ու անպաշտպան որսի վրա: Սկզբում ոչնչացնում էին միայն յոթանասուն-ութանասուն տարեկան ծերունիներին, հետո սկսեցին հնձել և պատանիներին: Իմ աչքի առաջ մեր տան շեմքի վրա սպանեցին մոտ իննսուն տարեկան պապիս: Առավոտվանից մինչև արևի մայր մտնելը գյուղի բոլոր թաղերից անընդհատ կրակոցներ էին լսվում. ոչ մի գնդակ զուր չէր անցնում:
Շուտով փողոցներում ու առանձին տների ներսում կուտակվեցին դիակներ: Դիակներ էին ընկած նաև կտուրների ու ճամփեքի վրա:
Այդ օրհասական րոպեներին մայրերը կորցրեցին իրենց երեխաներին, երեխաները՝ մայրերին, որովհետև չէին թողնում մարդկանց մի տեղ մնալ. անընդհատ փողոցից փողոց էին քշում, տնից-տուն:
Ես էլ կորցրեցի մորս ու քրոջս, բայց հետո, չգիտեմ ինչպես, մայրս կիսախելագար վիճակում գտավ ինձ: Նա ինձ իր հետևից քարշ տվեց բարձր պատեր ունեցող մի կիսավեր բակ: Այստեղ մի քանի կանայք սարսափից կարծես ձուլված պատերին սարսռած դեմքերով սպասում էին: Մենք ևս կուչ եկանք պատի մի անկյունում: Չանցած մի քանի րոպե՝ հանկարծ երկու քրդեր մի զույգ հրացանի փողեր վերևից ուղղեցին մեր վրա՝ հրամայելով դուրս գալ բակից: Հենց բակից դուրս եկանք, ծեր, ատամները թափած մի քուրդ բիրդանգի հարցանը դեմ արավ կրծքիս, ասելով.
– Տղա է՝ բավական է: Պետք է ոչնչացնել:
Մի ակնթարթում նկատեցի, թե ինչպես մայրս կռացած համբուրում է ծեր քրդի ոտքերը և խնդրում, որ ինձ չսպանի: Քուրդը սկսեց տատանվել. ես իսկույն թողեցի մորս ու ծուռումուռ փողոցներով փախա քեռուս տան դիմացի բակը: Մի փոքր հետո մազերը արձակ, շնչահեղձ մեռելի գույն ստացած մայրս բակ մտավ՝ ասելով. – Սպանում են, ոչ մի տղա չեն թողնում. արդեն բազմաթիվ պատանիներ իրենց արյան մեջ ընկած են փողոցներում: Գնանք, գնանք այստեղից, հիմա ուրիշ քրդեր կհանդիպեն ու կսպանեն մեզ, – ասաց նա և ուժով ինձ քարշ տվեց իր հետևից և մենք մտանք քեռուս տուն:
Այստեղ իմ հասակակից քեռուս տղային՝ Բենիամինին, մի քանի րոպե առաջ էին սպանել, և նա անշնչացած էր իր արյան մեջ: Մայրս արագությամբ ինձ պառկեցրեց նրա կողքին ու նրա նոր, դեռևս թարմ արյունից քսեց դեմքիս, կրծքիս, ձեռքերիս և բոբիկ ոտքերիս՝ իբր թե սպանված եմ: Հետո չգիտեմ ի՞նչ մտածեց, մի քանի րոպեից հետո ինձ ոտքի հանեց և տարավ պառկեցրեց մեր հարևանի դռանը կուտակված դիակների մեջ՝ պատվիրելով, որ անշարժ, աչքերս փակ մնամ, ձևացնեմ ինձ սպանված:
Արդեն ոչ ոք լաց չէր լինում, արտասուքը վաղուց էր ցամաքել, սրտերը ապառաժ էին կտրել: Կանայք կիսախելագար պոկում էին իրենց գլխի մազերը, պատառոտում էին հագուստները, կրծքերը թակելով մռնչում, անկապ-անկապ խոսքեր էին ասում, օգնություն աղերսում, անիծում ամենակարող ու արդարապաշտ Աստծուն…
Գեղեցիկ հարսներն ու ջահել աղջիկները մրով ու ցեխով այլանդակում էին իրենց դեմքերը, որ չգերվեն ու բռնի կերպով քրդի կին չդառնան: Բայց հաճախ այդ չէր օգնում և շատերին մազերից քարշ տալով բաժանում էին իրենց հարազատներից ու տանում: Րոպե առ րոպե փողոցներում և տներում բարձրանում էին դիակների կույտերը:
Ես պառկած էի դեռ մի երկու ժամ առաջ կենդանի, պայծառ դեմքերով իմ հարազատների, ընկերների, հարևանների ու համագյուղացիների դիակների մեջ, որոնց շրջապատել էին կիսախելագար կանայք, այդ թվում և իմ մայրը, և մռնչում էին իրենց զավակների, եղբայրների ու ամուսինների սառած արյունոտ գլուխները գրկած: Շատերին՝ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, բռնում՝ տանջամահ էին անում՝ պահանջելով ցույց տալ թաքցրած ապրանքների, ոսկու ու արծաթի տեղերը: Արևը արդեն մայր էր մտել, հրացանների կրակոցները դեռ չէին դադարել, երբ կենդանի մնացած կանանց ու երեխաների մեջ լուր տարածվեց, որ ժողովուրդը փախչում է դեպի Թլբի ջուր (դա գետակ է, որ սկիզբ է առնում Նազիկ լճից, գյուղից 3-4 կմ հեռու, լճի արևելյան կողմից և 20-25 կմ անցնելուց հետո թափվում է Վանա լիճը):
Մոտ չորս հարյուր տնից բաղկացած գյուղը արյունով ու արտասուքով ողողելուց հետո, բորենիների ոհմակը հեռացավ գյուղից, իսկ խելակորույս ժողովրդի մնացորդները առանց իրենց հաշիվ տալու փախչում էին, միայն թե չտեսնեին հարազատների, բարեկամների ու իրենց ընկերների՝ արևի տակ ուռած, այլանդակված դիակները, փախչում էին, միայն թե ազատվեն այդ մղձավանջային տեսարանից» (աղբյուր` genocide-museum.am)
Ուշադիր կարդացեք, կարդացեք և երբ հաջորդ անգամ պատրաստվեք` հանդուրժողականության կոչեր անելու, հիշեք այս տողերն ու այդ կոչերն արեք ձեր թուրք բարեկամներին, որ ծնկի գան և ներողություն խնդրեն մեզանից. ներելու մասին դրանից հետո կմտածենք:
Խելքի‘ եկեք և ագռավի բնում հավկիթ մի‘ փնտրեք: