Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ. Դոմինիկ Լոուսոն

16/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե դուք այն մարդկանցից մեկն ենք, որ հետևում է Բաքվում տեղի ունեցող «Ֆորմուլա 1» մրցաշարի Գրան Պրիին, ապա մի պահ մտածեք հետևյալի մասին. Ադրբեջանի մայրաքաղաքում սուրացող մրցարշավորդներից կես մղոն հեռավորության վրա է գտնվում այդ երկրի պետական անվտանգության ծառայության շտաբը, որի խցերում, ի թիվս բազմաթիվ այլ քաղբանտարկյալների, տանջանքների են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի նախկին հայկական կառավարության ներկայացուցիչները: Բրիտանական The Sunday Times պարբերկանում այսպես է սկել իր հոդվածը սյունակագիր, գրող Դոմինիկ Lոուսոնը։

««Ֆորմուլա 1-ի» Գրան պրին անցկացվում է հայ պատանդների անմիջապես ականջի տակ։ Նրանք ապօրինաբար պատանդ են պահվում Բաքվում անցած տարվա սեպտեմբերից՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը ներխուժեց վիճելի տարածք, իսկ օրեր անց էլ գերեվարեց նրանց: Համենայն դեպս, ենթադրվում է, որ հայ առաջնորդները (նրան թվում են նաև Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահները) գտնվում են հենց այդտեղ»,- գրում է Դոմինիկ Լոուսոնը։

Նա հավելում է, որ Liberty Media-ի ղեկավար Գրեգ Մաֆֆեյը (Liberty Media-ին է պատկանում «Ֆորմուլայի» բիզնեսը) քննադատել է «Ֆորմուլայի» մրցարշավներից մեկի անցկացումը Բաքվում՝ նշելով, որ նման միջոցառումներն անցկացվում են «Բաքվի նման վայրերում», քանի որ այդ երկրները հսկայական գումարներ են վճարում՝«սպորտվոշ» անելու արտոնությունը ստանալու համար:

Հոդվածագիրն անդրադառնում է նաև նոյեմբերին Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով ամենամյա համաժողովին՝ COP29-ին։ «Իլհամ Ալիևը, որը 2003 թվականին հորից ժառանգեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը և հետո իր կնոջը նշանակեց փոխնախագահ, վերջին օրինակն է, թե ինչպես են ավտոկրատ նավթահեն պետություններն իրենց երեսպաշտությունը քողարկում կլիմայի փոփոխության դեմ պայքարի ներքո։ Ալիևը հանդգնություն ունի հայտարարելու, որ դա լինելու է «Խաղաղության Cop»։ Չեմ կարող հավատալ, որ այս կարգախոսը կարող էր հորինել Teneo հասարակայնության հետ կապերի բրիտանական ընկերությունը, որը զբաղվում է ադրբեջանական COP29-ով: Նախկինում մեկ այլ բրիտանական PR ընկերություն՝ Portland Communications-ն էր բոլոր հնարավոր լավագույն միջոցներով ջանում Բաքվի ռեժիմին փայլ հաղորդել՝ խոշոր պարգևատրման դիմաց»,-նկատում է նա։

Լոուսոնը հիշեցնում է Իլհամ Ալիևի՝ «Ադրբեջանի նավթի և գազի պաշարներն «աստվածների նվերն» է» խոսքերը՝ միաժամանակ նկատելով, որ Բաքվի համար նվեր էր նաև այն բիզնես հնարավորությունը, որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ «Բաքուն եկավ լրացնելու այն բացը, որն առաջացել էր Եվրոպայում՝ ռուսական գազից հրաժարվելուց հետո»,-նշում է նա՝ միաժամանակ հիշեցնելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Բաքու այցն ու Բաքվին որպես «կարևոր էներգետիկ գործընկեր» համարելը։

Հեղինակը մասնավորապես համեմատականներ է տանում Օսմանյան կայսրության՝ ցեղասպանությունից առաջ, և Ադրբեջանի ներկայիս իշխանության պաշտոնական խոսույթների միջև։ Մեջբերում է Իլհամ Ալիևի՝ «Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Ներկայիս Հայաստանը մեր հողն է» խոսքերը։ «Իրականում, «ներկայիս» Հայաստանն իր պատմական տարածքի ընդամենը 10 տոկոսն է կազմում»,-նկատում է Լոուսոնը և շարունակում․ «Հայաստանը ծով չունեցող փոքր երկիր է, որը չունի այնպիսի ռազմավարական նշանակություն, ինչպիսիք նավթը կամ գազն են: Հենց այս հանգամանքն էլ օգնում է բացատրել այն, թե ինչու է պրագմատիկ արտաքին գործերի նախարարությունը մշտապես խորհուրդ տվել բրիտանական վարչակազմերին՝ չվրդովեցնել Թուրքիային՝ ճանաչելով ցեղասպանությունը»,-ընդգծում է հոդվածագիրը:

Լոուսոնի խոսքով՝ Ադրբեջանին հաջողվել է շահել նաև Վեսթմինսթերյան քաղաքական գործիչների սերը, որոնցից ոմանք 2020 թվականի պատերազմի ժամանակ բացահայտ պրոադրբեջանական քարոզչությամբ են զբաղվել։ Միաժամանակ հավելում է, որ սրան ի հակառակ՝ անցյալ շաբաթ երեք բրիտանացի պատգամավորներ ստորագրել են այն նամակը, որը «Ֆորմուլա 1-ի» ղեկավարին կոչ է անում «դադարեցնել Ադրբեջանի նման ռեժիմներին թույլ տալ սեփական հանցագործությունները սպորտի միջոցով մաքրագործելը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Իշխանության ղեկավարին, որը պարտվել է երկրի կեսը, իսկ մյուս կեսի ճակատագիրը դրել է անորոշության մեջ, ստիպում են դիմել «մեծարգո»-ով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Իշխանության ղեկավարին, որը պարտվել է երկրի կեսը, իսկ մյուս կեսի ճակատագիրը դրել է անորոշության մեջ, ստիպում են դիմել «մեծարգո»-ով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական