Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ու լրիվ նույն ձեռագիրը կատարվածը լղոզելու, ինչպիսին 44-օրյայից հետո էր…
Չկան զոհվածների ցուցակներ, չկա հավաքական տվյալ կորցրած դիրքերի ու տարածքների մասին, որևէ հստակ ինֆորմացիա Ջերմուկում կատարվածի մասին ու ներկա իրավիճակի։
Ցաքուցրիվ ու հակասական տեղեկություններ առանձին լրատվամիջոցներում ու ՖԲ-ում։
Մի օր էլ կիջնեք Կասկադ սրճելու, միամիտ կնկատեք, որ էն չաղ կնգա արձանի փոխարեն Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության անցակետ է դրած։
Հ.Գ. Եթե մենք սրա կեսի-կեսն Ադրբեջանին արած լինեինք, հիմա աշխարհի լրատվամիջոցները Ուկրաինա մոռացած, ավերածությունների ու զոհերի լուսանկարներով և տեսանյութերով ողողված էին։ Բայց քանի որ Հայաստանն օկուպացված է, ապա օկուպացիոն վարչակարգը, բնականաբար, հայերի տառապանքները չի լուսաբանելու։