Իրանը շատ տհաճ ուղերձ ստացավ Հայաստանից. Գաֆեսճյան թանգարանում ցուցադրվող «Վարդանանք» մեծադիր կտավի առջև Նենսի Փելոսին հիշեցրեց «Քրիստոնյա Հայաստանի» պատերազմը պարսիկների դեմ. նկատել է իրավաբան, ԱՀ նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
«Խնդրում եմ՝ մեկդ ասեք, որ դա ընդամենը եղել է թեթև սահմանային սադրանք, ու կողմերը վաղուց իրար հասկացել են այդ հարցում։
Ասա՝ ա՛յ տիկին ջան, չորս կողմից թշնամին ուզում է մեզ վարի տալ, ու միակ ռեալ ուժը, որն այս կաշ-կալամաշի մեջ կարող է մեզ ինչ-որ չափով պաշտպանելու խնդիր լուծել (իհարկե, իր իսկ շահերը սպասարկելով), պարսկական բանակն է։ Ինչի՞ ես հին թեմաները մեջտեղ բերում, ա՛յ տիկին ջան, հիմա դու մե՞ր կողմից ես, թե՞ արջի…»,-նշել է Մելիքյանը։