Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վստահաբար մի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյայի շուտ ավարտվելուն, ով ում վրա ազդեց, ով չթողեց, որ այն դադարեցվի․ Վահե Հովհաննիսյան

25/11/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմները ամենամութ, ամենաստվերային ժամանակահատվածներն են, կեղտոտ հաշվարկների փուլ։ Բոլոր պատերազմները այդպիսին են, բայց դրանք բոլորն ունեն նաև մեկ ընդհանրություն.մի պահի, երբ փոխվում է ներքին և միջազգային կոնյուկտուրան՝ սկսում են գաղտազերծումները (ամենաանսպասելի տեղից) ու հրեշավոր իրողություններ են բացահայտվում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դ. Արախամիայի հայտարությունը այս շարքից է. « 2022–ին Ռուսաստանը առաջարկում էր դադարեցնել պատերազմը և միայն մեկ պայման էր դնում՝ Ուկրաինայի չեքոք կարգավիճակ, ՆԱՏՕ չմտնելու հանձնառություն։ Առաջարկը մերժվել է Մեծ Բրիտանիայի այդ ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի ճնշման տակ…»։

Ո՞վ է հիմա պատասխան տալու չդադարեցված պատերազմի հարյուր հազարավոր զոհերի, ավերված քաղաքների, տասնյակ հազարավոր որբերի, խեղված ճակատագրերի և ի վերջո, փլուզված պետության համար։

Ժողովուրդները և պետությունները ահռելի ողբերգություններ են ունենում իրենց իսկ կողմից ընտրած արկածախնդիր ու պետականության հետ կապ չունեցող իշխանությունների պատճառով։

Վստահաբար մի օր ինչ-որ մի աղբյուրից բացահայտվելու է, թե ով խոչընդոտեց 44-օրյա պատերազմի շուտ ավարտվելուն։ Հոկտեմբերի սկզբներին կար պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, հոկտեմբերի 19-ին կարծես, թե մնում էր միայն հայկական կողմի համաձայնությունը։ Ով ում վրա ազդեց, ով չթողեց, որ պատերազմը դադարեցվի։

Հոկտեմբերի 19-ին պատերազմի դադարեցումը կնշանակեր մի քանի հազար զոհերից խուսափել, հազարավոր վիրավորներից խուսափել, տարածքային ահռելի կորուստներ չունենալը և վերջապես այլ համաձայնագիր և այլ պայմաններ։ Մեր պատերազմը ահռելի, արյունոտ գաղտնիքների մի արխիվ է, որտեղ մեկ հոգին չէ միակ մեղավորը։

2021 թ-ից առաջարկում էի ստեղծել պատերազմի ՀԱՆՐԱՅԻՆ քննիչ հանձնաժողով, որը թարմ վերքի կոնցեպցիայով կփորձեր պատասխաններ գտնել շատ հարցերի։ Առաջարկել եմ թե հրապարակային, թե անձնական հանդիպումներում։ Ամեն ինչ կար դա կազմակերպելու համար՝ զինվորականներ, կամավորներ, քաղաքացիական անձիք, ինֆորմացիայի թարմ աղբյուրներ, վկաներ, փորձագետներ, մեդիա՝ ամեն ինչ։ Եվ դա կարող էր հասարակության առողջացման և շոկից դուրս գալու ճանապարհ լինել՝ լայն մասնակցային մի պրոցես, որի նպատակը հնարավորինս իրական պատկեր ստանալն էր, բամբասանքն ու հորինվածքը իրականությունից զատելու պրոցես, որը անպայման բերելու էր հանրային կոնսոլիդացիայի և երկրում կարևագույն փոփոխությունների։ Չարվեց տարբեր պատճառաբանությամբ։ Բայց կարծում եմ ուղղակի որոշումներ կայացնողները ինչպես դրանից հետո շատ այլ պրոցեսներում, այստեղ էլ սխալ որոշում կայացրեցին։

Բայց դա չի փոխում համաշխարհային տրամաբամությունը՝ պատերազմի գաղտնիքները մի օր գաղտնազերծվում են»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում մնացած պատանդների թիվը

Հաջորդ գրառումը

Ոչ մի տուն գնալ, միայն փողոց․ Անի Կարապետյանն առցանց հարթակներում զանգվածային անկարգություններ կատարելուն հրահրող կոչեր է հնչեցրել․ ՔԿ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բաքվի նվերը Փաշինյանին. հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրում մինչև Հայաստանում կայանալիք հերթական ընտրությունները

03/02/2026
Հրապարակախոսություն

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

03/02/2026
Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ոչ մի տուն գնալ, միայն փողոց․ Անի Կարապետյանն առցանց հարթակներում զանգվածային անկարգություններ կատարելուն հրահրող կոչեր է հնչեցրել․ ՔԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական