Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է, որ Սիրոսի վարչական դատարանը որոշում է հրապարակել, համաձայն որի` Սեւան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի։

Ըստ որոշման՝ նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Սեւան Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան։

Սևան Նիշանյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել, երբ նա քննադատել էր Մուհամմադ մարգարեին, սակայն ձերբակալվել էր պետական շինության մեջ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով: