Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է. փաստաբան

21

Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Այս մասին հունիսի 27-ին, հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Թյուրիմացությունից խուսափելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այն քննիչին չի տրամադրվել։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունն ընդգծել է նաեւ հսկող դատախազը»,- գրել է փաստաբանը։