Կիրակի, Ապրիլի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սոլժենիցինից ընդամենը մի քանի տասնամյակ անց, բայց Հայաստանում

15/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոր սերունդը գուցե հարկ եղածի չափ չիմանա Ալեքսանդր Սոլժենիցինին՝  հանճարեղ, խորաթափանց, հայրենասեր և ազատասեր ռուս գրող-հրապարակախոսին, Նոբելյան մրցանակակրին, որը նաև անկոտրում, պողպատյա քաջություն ու կամք ուներ։

Ռուսաստանի  խորհրդային տիրակալները չէին սիրում նրան, նրա անզիջում ազգասիրությունը, աքսորում էին նրան, գրքերն արգելում, բանտարկում։

Եվ միայն մեկը՝ թեկուզև որոշակի դժկամությամբ,  բայց ընդունեց նրա երկրորդ հայտնությունը, ներքաշվեց հեռակա զրույցների մեջ՝ կրոնի, պետության ,ազգի ճակատագրի վերաբերյալ։

Ինչ-որ իմաստով քաղաքական թատերաբեմում առաջին քայլերն անող Վլադիմիր Պուտինի համար  մեծագույն խորհուրդներ բացահայտեց հենց Սոլժենիցինը։

Ռուսաստանի կործանման հստակ հեռանկարով իրականության մեջ նա միակ իմաստունն էր, որը կանխատեսել էր տասնամյակների ապագան, և  նրա անսասան հեղինակության առջև խոնարհվեց նաև ժամանակակից աշխարհի հզոր առաջնորդներից մեկը։

Ինչո՞ւ եմ ընդգծում Սոլժենիցինի և Պուտինի համադրումը:

Որովհետև հիմա էլ Հայաստանում է ստեղծվել անորոշության ու  բազմաթիվ հարցականներով ու տագնապներով իրավիճակ։

Այսօր հայ առաքելական սուրբ եկեղեցին իր  զավակին է վստահել օրվա  իշխանության հետ բանակցելու, հաղորդակցվելու դժվարագույն առաքելությունը։

Իշխանության ղեկավարն իր հերթին պետք է սթափվի,  նեղճակատ կուսակցական ներքին համախմբման փոխարեն գնա համազգային համախմբման, գնա կոնկրետ զիջումների, թոթափի դավաճանության մեղադրանքը, խոսի ժողովրդի, նրա արդարամիտ զավակ Սրբազանի հետ, փորձի վեր կանգնել իր նկրտումներից, փորձի խմբագրել դրանք կամ արժանապատիվ հեռանալ, եթե  ասելիք չունենա։

Աստված իր սուրբ կառույցի սպասավորներից լավագույնին իր կամքով ուղղորդել է, որպեսզի վերջապես Հայաստան աշխարհում վերջ տրվի երկպառակությանը և քաղաքական սոդոմին։

Եվ պատկերացրեք՝ դրա գինը լինելու է կամ կարող է լինել ընդամենը մեկ մարդու հրաժարականը։

Կարծում եմ՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու ճանապարհը կարող է էապես կարճանալ վարչապետի և Սրբազանի հանդիպման միջոցով։ Որպես միջնորդ՝  կարող են հանդես գալ բազմաթիվ իմաստուն, արժանավոր մարդիկ, որոնց դերը հանրության մեջ անուրանալի է։

Պետք է գիտակցենք, որ երկիրը ցնցումներից զերծ պահողները տարբեր գույնի թասակներով ելուզակները չեն.  նրանց  հանձնառությունը  ողբերգական վերջաբան է ունենալու։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. 2013 թվական. Կանադայի հայ համայնքը հրաժեշտ է տալիս Բագրատ Սրբազանին

Հաջորդ գրառումը

ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ն այլևս չեն համագործակցում. հայտարարություն

10/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրանք փաշինյանական դավաճան քաղաքականության կնիք են. Նարինե Մկրտչյան

10/04/2026
Հրապարակախոսություն

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ. հայտարարություն

10/04/2026
Հրապարակախոսություն

Ծիծաղելի կլինի մտածել, թե նրանք վնասում են ԿԳԲ-ին. նրանք վնասում են Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

09/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանն ու Մուսթաֆաեւը. Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հայ տղամարդը փողոցում «դուխ» բառի մասով սրան կոտրեց, դեն նետեց. Ալեն Ղևոնդյան

11/04/2026

Նկատե՞լ եք, նիկոլը սովորաբար «ուժեղ» բառը չի օգտագործում: Իրականում այդ բառի հետ կապված հոգեբանական վախեր, իր կյանքի տարբեր դրվագներից ժառանգված...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ փորձագետի ներկայությունն Ադրբեջանում և ադրբեջանցի փորձագետի ներկայությունը Հայաստանում արդեն նորմալ երևույթ է. Արեգ Քոչինյան

11/04/2026

Ադրբեջանի սահմանի արդեն սահմանազատված հատվածի հատումը կարևոր խորհրդանշական քայլ է, որը ցույց է տալիս, թե որքան իրական է խաղաղությունը։ Ինչպես...

ԿարդալDetails
Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026

Այսօր սոցիալական ցանցերի մոնիթորինգը հաստատեց հերթական մշակութային ոչնչացման փաստը․ օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես ընդդիմությունը կրկին նվեր մատուցեց այս ռեժիմին. Արթուր Խաչիկյան

10/04/2026

Տարիներ շարունակ ընդդիմության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով բարձրագոչ հայտարարում էին մեզ. այս ռեժիմը պետք է հեռանա։ Օր առաջ, ժամ առաջ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական