Սա բացի Արցախի շրջափակումից, նաև լրջագույն սադրանք է ռուսների դեմ

17

Կտրուկ սրվեց իրավիճակը Արցախի Հանրապետության Բերձորի միջանցքի (Լաչինի միջանցք) ուղղությամբ։

Ակնհայտ է, որ սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է հանդիսանալ. գրել է քաղաքական գործիչ Արման Աբովյանը։

Նա շարունակել է.

Սպասելի՞ էր արդյոք թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի այս քայլը. միանշանակ, ԱՅՈ։

Այս զարգացումների մասին զգուշացնում էինք թերևս մեկ ամիս առաջ։

Ի՞նչ է լինելու հետո։

Կիսափակուղայրն իրավիճակ է ստացվում։

Քանզի միջանցքը փակել են իբր «խաղաղ» ադրբեջանցիներ՝ քաղաքացիական հագուստով, դա թույլ է տալիս ադրբեջանցիներին նաև կիրառել զենք, եթե հայկական կողմը կամ ռուս խաղաղապահները կիրառեն ուժ՝ իբր «քաղաքացիական» անձանց ճանապարհից դուրս շպրտելու համար։

Հայաստանի իշխանությունների մասին ընդհանրապես խոսելու իմաստ չկա, քանզի իրենք «թավշյա» թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությամբ փակել են Հայսատանի առջև հնարավորությունը ռազմական առումով միջամտել Արցախի ապաշրջափակմանը՝ ընդունելով Ադրբեջանի շինծու տարածքային ամբողջականությունը ։

Սա բացի Արցախի շրջափակումից, նաև լրջագույն սադրանք է ռուսների ուղղությամբ։