Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց

18/04/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում. գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Որքան էլ դրա հիմքում առաջին հերթին դիտարկում եմ ՀՀ իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու և Արցախի հարցն օրակարգից հանելու վերաբերյալ, սակայն ակնհայտ է, որ սա իր ռեգիոնալ առաջնահերթությունների տեսակետից հակասում է նաև ՌԴ շահերին:

Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում բերեց նրան, որ այլ գեոպոլիտիկ կենտրոններ, օգտագործելով իրադրային հնարավորությունները, ստեղծեցին իրավիճակ, որտեղ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ ի հաշիվ դրան, թուրքական ներկայությունն ուղղակի և անուղղակի ձևով աճեց:

Ի՞նչ է լինում նման իրավիճակում. ճիշտ այնպես, ինչպես մեզ հետ տեղի է ունեցել տարբեր շրջափուլերում` հայերս կոտորվեցինք, բռնի տեղահանվեցինք, հայրենիք կորցրեցինք, բայց նույնիսկ այս վիճակում դեռ ամբողջությամբ և խորությամբ չկա այն գիտակցումը, թե ինչ եղավ մեզ հետ:

Երեկվանից տարբեր ռուս քաղաքական գործիչներ իրավիճակը փրկելու համար հայտարարում են, թե խաղաղապահ առաքելությունն իր խնդիրները լուծեց և դրա համար է հեռանում:

Իհարկե, սա ազնիվ մոտեցում չէ, որովհետև անընդհատ շահարկվող 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լրիվ այլ բան էր սահմանել և առաջին հերթին՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայկական Արցախի գոյություն: Իսկ թե ինչու ՀՀ իշխանության հետ գործակցաբար դրված իրական խնդիրները չլուծվեցին, այստեղ ևս պատասխանատվության իրենց չափաբաժինն ունեն ՌԴ այն գործիչներն ու կառույցները, որոնք Հարավային Կովկասի ու հատկապես Հայաստանի հետ հարաբերություններով են զբաղվում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսները դուրս եկան Լեռնային Ղարաբաղից, թող խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ. Մարուքյան

Հաջորդ գրառումը

Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ. Մելիքյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Խոշտանգման մասով. ինձ քիչ առաջ զանգահարեց ՔԿ մի քննիչ և հայտնեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ. Մելիքյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական