ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը իր աշխատանքը Մոսկվայում կսկսի սեպտեմբերի սկզբին․ հայտնել են NEWS.ru-ի աղբյուրները։ Ինչպես նշվել է, Արսենյանը նախկինում հակառուսական հայտարարություններ էր անում և միաժամանակ հաճոյախոսում Թուրքիային: Ըստ ամենայնի՝ Արսենյանը Մոսկվա տեղափոխվելու նախապատրաստությունը վաղուց է սկսել։
Վերջին մեկ տարում քաղաքական գործիչը դադարել է բացահայտ կշտամբանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին։ Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ շատ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը, NEWS.ru-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա կարծիքով՝ արդեն նախկին դեսպան Հարությունյանին վարչապետի թիմ են բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում նրա ներկայության փաստով։
«Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարություն, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։