Պետրոս Ղազարյանի՝ Հանրայինի ուղիղ եթերում իրեն հյուր լինելու հրավերն ընդունում եմ. տեղեկացնում է քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը։
Հանրայինի բակում բանակցելիս Հ1-ի տնօրենն առաջարկեց բանակցել ուղիղ եթերում, ինչին, բնականաբար, անմիջապես համաձայնություն տրվեց: Մեծ էր զարմանքս, երբ ավելի ուշ հասկացա, որ տնօրենն իրենց (Հ1-ի) ուղիղ եթերը չի նկատի ունեցել: Շատ «ուրույն» մոտեցում էր…
Ավելին՝ պարզվեց, որ Պետրոս Ղազարյանն էլ նույն ժամանակ ուղիղ եթերից հնչեցրել է անունս՝ ընդամենը 1-2 րոպեում թույլ տալով երկու «փոքրիկ անճշտություն» ՝
1) Հ1-ից վերջին անգամ հրավեր ունեցել եմ տարիներ առաջ։
2) «Կենտրոն» հեռուստաընկերությունում հյուրընկալվել եմ իր հաղորդմանը:
Ուղիղ եթերի հրավերն ընդունված է: Կսպասեմ հրավերի օրվա և ժամի առաջարկին: Նշեմ նաև, որ վաղը հարմար չէ, երեկոյան 18:00-ից մասնակցելու եմ Սրբազան պայքարի հանրահավաքին: