Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարզ քայլեր, որոնք էապես կփոխեն վիճակը. Վահե Հովհաննիսյան

01/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ հաճախ բարդ հարցերն ունենում են պարզ լուծումներ, որոնք էապես կարող են փոխել մեր կյանքը։

1. Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա։ Դրանից հետո անխուսափելի կլինի շարունակությունը. եկեղեցին կգնա հետագա մաքրման ու առողջացման, ռեֆորմացիաների։ Եվ երկիրը դուրս կգա այս տոքսիկ թեմայից։

2. Երբ օրենքի ուժով կասեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անմիջապես կսկսվի քաղաքական դաշտի առողջացման պրոցեսը։ Կդադարի բազմաթիվ անիմաստ կուսակցությունների գոյությունը։ Ասելիք ունեցող բազմաթիվ նոր դեմքեր կինտեգրվեն առկա կամ նոր ձևավորվող առողջ քաղաքական ուժերում։

3. Երբ գտնվի ճիշտ բանաձևը՝ տասնամյակների ընթացքում անարդար հարստացածների «Փոխհատուցում Հայաստանին» գաղափարի համար, և երբ մենք վերջապես շրջանառությունից հանենք «թալանչի» տոքսիկ ձևակերպումը, թույլ կտանք՝ զգալի կապիտալ մտնի Հայաստանի զարգացման ծրագրեր, այլ ոչ՝ գործարքային գրպաններ։

4. Երբ Արցախի մեր հայրենակիցները զանգվածաբար և հրապարակային սկսեն մերժել իրենց թեմի պսևդոառաջնորդին, նա կհասկանա, որ ինքը ոչ մեկի առաջնորդն է։

5. Երբ ՔՊ-ականները վերընթերցեն իրենց առաջնորդի թերթում տպագրված (երբեմն՝ անձամբ հեղինակած) բազում հոդվածները Կճոյանի մասին ու չվախենան հարց տալ՝ Մեծարգո, հիմա մենք նրա՞ հույսին ենք, արդեն այդ կասկածը մարդկային կենդանության հույսեր կարթնացնի։

6. Երբ այս իրականությունը մերժող յուրաքանչյուր ոք իր «մեծարգոյահպատակ» բարեկամին, ընկերոջը հարազատին տեսնելիս ցույց տա իր հստակ քաղաքացիական վերաբերմունքը, երկրում մթնոլորտն էապես կհստականա, կզուլալվի։

7. Երբ ցանկացած միջավայրում տրվի մեկ պարզ հարց. մենք հո անասո՞ւն չենք, որ ամեն ինչ հանդուրժենք, ո՞նց կարող են բոլոր այն եպիսկոպոսները, որոնց մեղադրել են կուսակրոնության խախտման, սրբապղծության, գողության և այլ հանցանքների մեջ, հավաքվեն վարչապետի շուրջ ու պահանջեն այլ հոգևորականի հրաժարական։

Այս իշխանությունների օրոք այլևս հնարավոր չէ շնչել՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Այլասերումն ու ցինիզմն անմարդկային չափերի են հասել։ Արդեն ֆիզիկապես հնարավոր չէ շնչել. Երևանը օդի աղտոտվածությամբ գազախցիկի է նմանվում։ Երբ յուրաքանչյուրն իր երեխայի առողջությունը կարևորի ավելի, քան իր կոնֆորմիզմը և «քաղաքականությամբ չզբաղվելը», մեր երկիրը լրիվ այլ վիճակում կհայտնվի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյան

Հաջորդ գրառումը

Երևանում փլուզվել է չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գարեգին Երկրորդը երկօրյա այցով կմեկի Ֆրանսիա

01/12/2025
Հաջորդ գրառումը

Երևանում փլուզվել է չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական