Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարարտանյութը թանկացել է, սերմացուն թանկացել է. պետությունն ինչպե՞ս է պատրաստվում օգնել գյուղացուն

04/02/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.

«Որպեսզի գարնանացանը չխափանվի, Ռուսաստանը երկու ամսով արգելել է ամոնիակային սելիտրայի արտահանումը։ 2020-ի ամռանն արգելել էր հացահատիկի արտահանումը (բացի ԱՊՀ երկրներ)։ Հայտնի չէ պարենի շուկայում ինչ զարգացումներ կլինեն վաղը, մեկ ամսից, մեկ տարուց։ Համաշխարհային տնտեսական ֆորումը, Դելոյթի հետ համատեղ, 2017 թվականին պարենի համաշխարհային համակարգերի զարգացման սցենարային պլանավորում իրականացրեց։

Պարենային ապրանքների ազատ առևտրի սահմանափակումն ու արտադրող երկրների կողմից սեփական ազգաբնակչության պարենային ապահովությանը միտված պրոտեկցիոնիստական քաղաքականության իրականացումը կարող է դառնալ այն ուղղությունը, որով աշխարհն առաջ կգնա։

Հայաստանում սելիտրայի մեկ պարկի գինը 6-7,000-ից հասել է 20-21,000-ի։ Ռիսկի տակ է ոչ միայն այս տարվա գարնանացանը այլլև անցյալ տարվա աշնանացանը։ Մարտից գյուղացիները սկսում են հողը պարարտացնել։ 20,000 դրամը շատերի համար հասանելիության սահմաններից վեր է։ Եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գյուղացին կհայտնվի անելանելի վիճակում։ Շատերը վարկ են վերցրել, սերմացու ու վառելիք են գնել, աշնանը սերմը ցանել են։

Եթե գարնանը հողին պարարտանյութ չտան, ամեն ինչ կկորի։ Մարդիկ ոչ միայն չեն ստանա ակնկալած եկամուտը, այլև ֆինանսական վնաս կկրեն, չեն կարողանա վերցրած վարկերը վերադարձնել։ Երկիրը ստիպված կլինի ավելի շատ հաց ներմուծել, այլև ավելի թանկ վճարել դրա համար։ Առանց այդ էլ Արցախի ցորենի արտերը թուրքին հանձնելուց հետո մեր կախվածությունը ներմուծումներից ավելացել էր։ Հիմա էլ այս նոր փորձանքը։

Այս հարցը փորձեցի քննարկել ձեռքի հետ նաև գյուղատնտեսության նախարար Վահան Քերոբյանի հետ։ Կոնկրետ հարց տվեցի․ «Պարարտանյութը թանկացել է, սերմացուն թանկացել է։ Պետությունն ինչպե՞ս է պատրաստվում օգնել գյուղացուն։ Նախկինում սուբսիդիա էր տրվում, կենտրոնացված գնում ու բաշխում էր իրականացվում, հիմա ի՞նչ է արվում»։

Քերոբյանը սկսեց փիլիսոփայել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման ու ինտենսիվ այգիների մասին։ Հետո պարզվեց, որ ագրարային համալսարանի հետ ուսումնասիրություններ են անում։ էդ մարդուն ի՞նչ բացատրես, որ մինչև իրենց ուսումնասիրությունն ամփոփեն ու հերթական գեղեցիկ ռազմավարությունը երկնեն, բանը բանից վաղուց անցած կլինի։ Այնպես որ, եթե վաղը հացը թանկի, անմշակ վարելահողերի մակերեսը մեծանա, իսկ գյուղերն ամայանան, չշտապեք մեղադրել Քովիդին ու համաշխարհային սղաճին։ Ձախորդությունների արմատը մեր հողում է գտնվում․․․»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ՔԿ-ն հետախուզում է հայտարարել հայ տղամարդուն սպանած ադրբեջանցու նկատմամբ

Հաջորդ գրառումը

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող քրեական գործը. Վահե Դավթյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող քրեական գործը. Վահե Դավթյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական