ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը գրել է.
«ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հանդես է եկել հետևյալ հրապարակավ հայտարարությամբ, մասնավորապես՝
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը իրականացնելով հասարակական գործունեություն զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում և իրազեկվելով, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ նորանշանակ պետ՝ Ծ. Թադևոսյանը անօրինական կերպով հարկադրում է իր ենթականերին պատվի առնել իրեն զինվորական ողջույնով, վերոնշյալ անօրինականությունները վերացնելու նպատակով դիմել է արդարադատության նախարար Ս. Գալյանին, վարչության պետ՝ Ծ.Թադևոսյանին վարչական պատասխանատվության կանչելու հարցով:
Ի զարմանս մեզ արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ Է. Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը չի կարող համարվել վարչական բողոք իրավական շահագրգռվածության բացակայության հիմքով, քանի որ դրանում ներկայցված գործողությունների արդյունքում իր իրավունքներն ու օրինական շահերը չէին կարող շոշափվել, մատնանշելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ հոդվածները, ըստ էության, անտեսելով վարչական մարմնի նախաձեռնության իրավունքը, մասնավորապես նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի պահանջները, կոցկելով իրավախախտումը:
Վերոնշյալ իրավախախտումների կոցկելու հավանական պատճառներից այն է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճը, ըստ այդմ թիվ մեկ քաղաքական հարթակը բուֆետի վերածող, կոնֆետ ծամող, ինչի հետևանքով իր փնթիությամբ աչքի ընկնող՝ Սրբուհի Գալյանը նաև ունենում է նմանատիպ էժանագին ամբիցիաներ, ինչի հետևանքով պարբերաբար այցելելում է ՔԿՀ֊րը ու իր հերթին հարկադրում է քրեակատարողական ծառայողներին իրեն պատվի առնել զինվորական ողջույնով:
Արդարադատության ողբերգությունը այն է, որ քրեակատարողական ծառայողների իրավունքները ոտնահարվում են ՀՀ ՄԻՊ Ա. Մանասյանի ներկայությամբ, մասնավորապես 10.01.2025 թ-ին «Արմավիր» ՔԿՀ-ում աշխատանքային այցի ժամանակ:
Հաշվի առնելով, որ ժամանակին Սրբուհի Գալյանը իրեն հռչակել է իշխող քաղաքական ուժի թմի անդամ, ուստի ակնհայտ է, թե ինչ բարոյական սկզբունքներով են առաջնորդվում իշխող քաղաքական ուժը և այդ ուժի լավագույն մասնագետները:
Հարկ ենք համարում նշել, որ նմանատիպ տխրահռչակ պատկերը տիրում է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և նորանշանակ նախարարի միջև:
Հ.Գ. Զավեշտալին այն է, որ վերոնշյալ հիշատակված պաշտոնատար անձիք իրազեկված լինելով զինծառայողների չվճարված արձակուրդային վճարումների խնդիրների առկայության մասին, որևէ միջոց չեն ձեռնարկել հարցին լուծում տալու համար, սակայն ենթականերից պահանջում են, որ իրենց պատվի առնեն՝ այն էլ զինվորական ողջույնով:
Վերոնշյալ փաստերից ելնելով պահանջում եմ ազատել զբաղեցրած պաշտոններից ՀՀ ՆԳՆ նախարար՝ Ա. Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար՝ Ս. Գալյանին, ՀՀ ԱՆ ՔԿԾ պետ՝ Ծ. Թադևոսյանին, ինչպես նաև խնդրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա. Մանասյանին գրել աշխատանքից ազատման դիմում, քանզի ժողովրդավարության բաստիոն հանդիսացող Հայաստանում մատնանշված երևույթները անընդունելի են»: