Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

… Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝ հաղթում ենք, հաստա՞տ. Արծրուն Հովհաննիսյան

01/02/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ցավոք մենք պարտվել ենք, և դա պետք է հանգամանորեն ուսումնասիրվի: Ես քաղաքական հարցերի չեմ պատասխանի… Որևէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ՝  հաղթում ենք: Հաստա՞տ: Էնքան էմոցիոնալ եք, որ չեք վրլուծում: Պատերազմի 44 օրերին  400  հրապարակում եմ ունեցել: Մոտավորապես 170-ից ավելի հրապարակում եղել է «Հաղթելու ենք», ոչ թե «Հաղթում ենք»: Տարբեր բաներ են, խիստ տարբեր»,- ԱԺում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝  նշելով, որ  եղել են հրապարակումներ, որ վիճակը ծանր է: «Սա ինստիտուցիոնալ պատերազմ է, գոյության կռիվ է և նմանատիպ սթափեցնող բաներ: Օր է եղել, որ երեք անգամ նշվել է ուղղություն, որ լարված վիճակ է»,- ավելացրեց նա:

Շուշիի անկման մասին հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ համար լիքը բաներ Շուշիում անհասկանալի էին: Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում: Ամսի 7-ին, 8-ին և 9-ին  մի քանի անգամ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ ըստ ՊՆ տեղեկությունների:  44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ ՊՆ-ից, Գլխավոր շտաբից, ՊԲ-ից: Չկա պատերազմ, որտեղ չսխալվեն: Մենք ուզում ենք ճշմարտությունը գտնել…ես ամեն օր ուսումնասիրում եմ պատերազմի դրվագները»:

Հարցին, թե ինչու է նա Ստեփանակերտից տեղեկություններ հաղորդել Հադրութի մասին՝ ասելով, թե ինքը հիմա Հադրութում է, ու իր շուրջ միայն հայեր են, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հեռախոսն անջատած մտել եմ Հադրութ, 20 րոպե հետո գնացել եմ Ստեփանակերտ  ու տեղեկություն հաղորդել Հադրութի մասին: Ես չէի կարող միացված հեռախոսով գնալ Հադրութ, որովհետև իմ դեմ որս է կազմակերպված եղել: Երեք անգամ ուզել են ինձ խփել:  Ես երեք անգամ մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, որ ինձ չխփեն, եթե հեռախոսս միցրած մտնեի Հադրութ, ինձ կխփեին»:

Նա հավաստիացրեց, թե  մինչև վերջին օրը հավատացել է, որ հաղթում ենք: Ամենօրյա հերոսությունների օրինակների վրա հիմնված է ասել՝ հաղթելու ենք:  

«Ցույց տվեք մի պատերազմ, որտեղ պարտություն չկա, կամ երբ պարտվող երկիրը պատերազմի կեսից ասում է, որ պարտվում է: Եթե ցույց տաք այդպիսի մի երկիր, ես ներողություն կխնդրեմ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ պարտության պատճառները բացահայտելու համար չափազանց շատ հարցեր կան՝ կազմակերպչական, մարտավարական:  «Պարտության պատճառը բոլորիս անպատրաստությունն էր,  Թուրքիայի ներգրավվածությունը: Պատերազմը 10-12 անգամ ավելի ուժեղ կողմի դեմ է եղել, ընթացքում թշնամու ուժերը 5-6 անգամ ավելացել են»,-պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անվտանգության եւ արագ զարգացման տեսանկյունից պետք է հետեւենք Իսրայելի Պետության օրինակին. Արտակ Զաքարյան

Հաջորդ գրառումը

Հակոբ Արայիկի Հարությունյան. ձեզ լա՛վ նայեք, կապ չկա, հնարավոր է՝ չզանգեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Հակոբ Արայիկի Հարությունյան. ձեզ լա՛վ նայեք, կապ չկա, հնարավոր է՝ չզանգեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական