Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար. իր թվիթերյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես նաև ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»:






