Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ողբերգության, թե հրաշքի ընտրությունը, կարծում եմ, լինելու է այս տարի

30/12/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Ինչով է ավարտվում և սկսվում տարին.

1.Արցախը խեղդամահ են անում
2.Ջերմուկի մատույցներում՝ պատերազմ
3.Թշնամու կողմից ութ նոր գյուղի պահանջ
4.Հրաժարում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից
5.Հրաժարում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունից
6.Ռուսաստանի հետ  հարաբերությունների ծայրահեղ սրում
7.Մոլորված, շփոթված հասարակություն
8. Բացարձակ սպառված ընդդիմադիր ձևաչափեր (ներառյալ՝ նախընտրական ԱԺ դաշինքները և նախկին նախագահների ձևաչափը)
9.Գործող վարչապետի հայտարարությունը՝ խիստ հավանական նոր ռազմական սադրանքների մասին։

Այս պաշարով ենք մենք փակում օրացուցային տարին և սկսում նորը։ Սա կոչվում է պետականության սուր ճգնաժամ, որի մի ելքը պատմական ողբերգությունն է, մյուսը՝ հրաշքով պետություն պահելը։ Բայց որպեսզի այդ հրաշքը տեղի ունենա, պետք է մեծ, շատ մեծ ջանք թափել, որի առանցքում մի քանի սկզբունք է՝ նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մթնոլորտ երկրում, նոր իշխանություն։

Ողբերգության, թե հրաշքի ընտրությունը, կարծում եմ, լինելու է այս տարի։ Հետևաբար՝ ժամանակ գրեթե չկա։ 2023-ը ինչ-որ իմաստով բոլորիս համար լինելու է նոր կենսական միջավայր։ Իսկ նոր միջավայրերը ծնում են իրենց հերոսներին ու իրենց արժեքները։ Նոր դժվար պայմաններում կտեսնենք նաև, թե ինչպես շատերը  անսպասելիորեն կլռեն, կհամակերպվեն, կգնան գործարքների, ոմանք՝ կհանգրվանեն ապահով ու անվտանգ երկրներում՝ վայելելով այս երկրից տարածը։

Իսկ հրաշքի դեպքում կլինի այն բարդ ու կարևոր ներհայկական առողջացման դիսկուսիան (կամ գուցե՝ «ռազբորկան»), թե ինչու այսպես եղավ, թե ինչու 30 տարում հասանք այս օրվան, թե ով ինչպես պահեց իրեն, և ամենևին՝ ոչ միայն 2018-ից սկսած։

Այս օրերին բոլորն իրար մաղթում են «մենակ խաղաղություն» լինի։ Համատարած։ Չկարողացանք մարդկանց բացատրել, որ դեպի աղետ մեզ տանում են այն քայլերը, որոնց հանդեպ իրենք անտարբեր են եղել, մի կողմ քաշված են եղել, լռել են։

Առաջին հայացքից անհնար է թվում, որ չորս տարի շարունակ մի ժողովուրդ պատերազմի ու աղետների միջով անցնի, անընդհատ գոյաբանական սպառնալիքի տակ գտնվի, ու նա ոչ մի հետևություն չանի, ու ոչինչ չփոխվի՝ աղետից աղետ։ Սա երկու բացատրություն կարող է ունենալ. կամ հասարակության դիմադրողականությունը լրիվ կոտրված է, «հանձնված» ժողովուրդ է, կամ, որ պարզապես այդպես էլ չենք գտել այս ժողովրդի հետ աշխատելու, նրանց իրականությունը բացատրելու եղանակը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկուն

Հաջորդ գրառումը

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
Հաջորդ գրառումը

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

2023թ-ին 147-րդ մանկապարտեզը պետք է հանձնվեր շահագործման, սակայն մինչ այժմ այն չի գործում։ Ավելի զավեշտալին այն է, որ այդ չգործող...

ԿարդալDetails

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական