Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի ռազմավարությունն է՝ բթացնել ժողովրդի զգոնությունը, մի դատարկ թուղթ ստորագրել Ալիևի հետ․ Արմեն Աշոտյան

19/08/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հյուսիսային Աֆրիկայի անխիղճ արևի ճառագայթներից թաքնվելով՝ մի խումբ կարթագենցի սենատորներ նույնքան թեժ վեճի էին բռնվել Հռոմի հետ երկրորդ պատերազմում ցավոտ պարտություն կրած Կարթագենի Սենատում։ «Թշնամու հետ բարիշենք, նրա բոլոր պահանջները կատարենք, լավ առևտուր կանենք հետները,- պնդում էին Կարթագենի մեծամեծերը և հավելում,- Բոլորը, ովքեր դեմ կարտահայտվեն դրան, պետք է բանտարկվեն, լռեցվեն կամ արտաքսվեն»։  Նուբարաշեն ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ծերակույտը հստակ ատամ ուներ հատկապես զորավար Հանիբալի վրա, ով կոչ էր անում իր հայրենակիցներին՝ չհավատալ խորամանկ և ուխտադրուժ Հռոմի քաղցր խոստումներին, չտրվել ոխերիմ թշնամու հետ «խաղաղության դարաշրջանի» հեքիաթին և չհանձնվել նրա ողորմածությանը։

Կարթագենի սենատորների մեծամասնությունն ատում էր Հանիբալին դրա համար և պատրաստ էր իր Հայրենիքի համար արյուն թափած և փառք բերած զորավարին փուռը տալ՝ կա՛մ արտահանձնելով Հռոմ, կա՛մ արտաքսելով նրան։ «Դու ես պարտության և պատերազմի մեղավորը»,- ֆշշացնում էին ողջ պատերազմի ընթացքում իրենց փորն անդարդ քորած և հարստանալու վրա տարած տռզած պետական այրերը (անգամ 2200 տարի առաջ նմանների աչքերում ամեն ինչում մեղավոր էին իրենց անդորրը խանգարող կռված տղերքը)։

«Արտաքին թշնամի չունենալու համար դուք ստեղծում եք ներքին թշնամիներ»,- Կարթագենի Սենատում իր վերջին ելույթներից մեկում ասաց Հանիբալը և ստիպված հեռացավ իր հայրենիքից, որ չընկնի վրեժխնդիր Հռոմի և նրան ծառայելու պատրաստ սեփական իշխանությունների ձեռքը։

Մի կողմ դնենք այս պատմության պատկերավոր գեղարվեստականությունը և աղաղակող զուգահեռներ անցկացնենք այսօրվա Հայաստանի և նրա ներկայիս ղեկավարության հետ։ 44-օրյա պատերազմից հետո «թազա Հայաստանի» փինաչի ճարտարապետներն անում են ճիշտ նույն քայլերը, ինչ Հռոմի հետ առևտրի մասին երազող երբեմնի փառահեղ Կարթագենի իշխանությունները. Խաղաղության պատրանք դրսում և սանձարձակ թշնամանք ներսում։

Ընդդիմադիր պայքարի հերթական անհաջողությունից հետո Փաշինյանն անցել է հարձակման բոլոր ուղղություններով։ Արտաքին ճակատում Ալիևի և Արևմուտքի հետ միասին ափալ-թափալ եփում են ոչինչ չնշանակող, Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չչեզոքացնող «խաղաղության պայմանագիրը», որի մասին արդեն կարելի է դառը վստահությամբ պնդել, որ այն չարժի անգամ այն թղթին, որի վրա գրված է։ Իսկ ներքին կյանքում պոտենցիալ և գործող ընդդիմախոսների նկատմամբ բռնաճնշումները նոր պտույտի մեջ են՝ ՍԴ աղմկահարույց որոշումը, Միքայել Մինասյանի նկատմամբ բեմադրվող շոուն, մաշված, բայց շնչառական ապարատին կրկին միացված հին թեմաներ «թալանչիների» մասին, շարունակվող քաղաքական բանտարկություններ, և այլն։

«Մեզ արտաքին թշնամի պետք չէ, պետք են ներքին թշնամիներ» սկզբունքը կյանքի է կոչվում արագընթաց տեմպերով, ինչը վկայում է այն մասին, որ ինչպես մարզչական թիմն է պատրաստում մարզիկին գալիք առաջնությանը, այնպես էլ Նիկոլին բերած և պահող շրջանակները պատրաստում են նրան 2026-ի ընտրություններին։ Այդ նպատակով համաձայնել են անգամ սպասել Փաշինյանի խոստման կատարմանը, ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ կապված, մինչև 2027թ.։

Սա է Նիկոլի ռազմավարությունն այս պահին. Ճնշել ընդդիմախոսներին, բթացնել ժողովրդի զգոնությունը, մի դատարկ թուղթ ստորագրել Ալիևի հետ, վերարտադրվել 2026-ին և դրանից հետո անցնել Հայաստանի Հանրապետության վերացման վերջին արարին՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք» և այլն։

Այս ֆոնին առավել սուր է դառնում հետևյալ հարցը. Իսկ ո՞րն է մեր ռազմավարությունը…

Հ.Գ. Կարթագենի ներկայիս մնացորդները՝ տուրիստների համար նկարահանվելու ֆոն ծառայող փլատակներով, լավագույն վկայությունն են կարճատես, դյուրահավատ և անթասիբ ժողովուրդների ճակատագրի մասին։ Չէ, կարթագենցիք իրոք ուզում էին խաղաղություն՝ հետևողականորեն կատարելով Հռոմի բոլոր, նորանոր պահանջները՝ «սա էլ տանք ու նորմալ ապրենք» հույսով։

Նրանք արտաքսեցին կամ թշնամուն հանձնեցին «խաղաղության դարաշրջանի» բոլոր ընդդիմախոսներին, համաձայնեցին հսկայական վճարումների, հրաժարվեցին սեփական ռազմական նավատորմից։ Սակայն ոչինչ չփրկեց առևտրի և հեշտ կյանքի հույսով վարակված Կարթագենին. Հռոմն ի սկզբանե գիտեր, որ ուզում է ոչնչացնել նրանց։

Եվ ահա սեփական հզորությունից հարբած Հռոմը նոր պահանջ դրեց «ապագա կա» աուտոթրենինգով ինքնամոռաց զբաղվող կարթագենցիների առաջ. Դուք չպիտի ունենաք ելք դեպի ծով, ուստի քանդեք ձեր ներկայիս քաղաքը և տեղափոխվեք Աֆրիկա մայրցամաքի խորքը։ Այս վերջին լկտիությունը լցրեց Կարթագենի անպատվության կերակրատաշտակը, և նրանք ոտքի կանգնեցին։ Սակայն արդեն ուշ էր, շատ ուշ…»,- գրել է Աշոտյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեք սեպտեմբերի 2-ին անպայման այցելենք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն. Թևան Պողոսյան

Հաջորդ գրառումը

«Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Բայրամով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Ադրբեջանը նպատակաուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը». Բայրամով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական