Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի պարտադրած նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար

01/09/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին. հայտարարություն է տարածել Հայ Դատի կենտրոնական խորհուրդը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որը վերջնական տեսքի էր բերվել 2025թ․ մարտին և հրապարակվել օգոստոսի 11-ին, սակայն մինչ այժմ չի ստորագրվել Ադրբեջանի՝ մշտապես աճող պահանջների պատճառով, ներառյալ՝ Հայաստանին Սահմանադրությունը փոխելու հարկադրանքը։ Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետևանքով այն, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է անվավեր։

Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանին անընդհատ զիջելու քաղաքականությունը՝ պայմանավորված իշխանությունը պահպանելու ցանկությամբ, չի ծառայում հայոց պետության և ազգային շահերին և լուրջ հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ 2021թ․ իշխանության գալով՝ այս կառավարությունը խոստացել էր տարբեր ուղի, Ազգային ժողովին ներկայացնելով մի ծրագիր, որն այժմ իրականացվողի ճիշտ հակառակն էր։

Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումը» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրեց Արցախի էթնիկ զտում՝ 120,000 հայերի վտարելով իրենց հայրենի հողերից՝ շրջափակման, պաշարման և խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման միջոցով։ Այս գործողությունները, որոնք լայնորեն փաստագրված և հաստատված են, համաձայն միջազգային իրավունքի, համարվում են հանցագործություններ։

1992թ․ԵԱՀ(Խ)Կ Մինսկի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը՝ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, մինչ օրս մնում է չլուծված։ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների պատերազմներն ու շարունակվող ցեղասպանական քայլերը ստիպեցին ավելի քան 150,000 հայերի լքել իրենց բնակավայրերը, բայց չվերացրին խնդիրը։ Ընդհակառակը, Արցախի ժողովուրդը շարունակում է զրկված մնալ իր ամենտարրական իրավունքներից։

ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքն է, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Ոչ պակաս հրատապ է նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործում, այն մարմնավորած սկզբունքը՝ իսկական բազմակողմանիություն և միջազգային միջնորդություն, մնում է անփոխարինելի։ Այժմ դրա մերժումը վտանգավոր ուղերձ է՝ որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը։ Նման նախադեպը միայն կխթանի բռնության նոր հոլովույթներ և կխարխլի խաղաղության ու անվտանգության հիմքերը։

«Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Այն պահանջում է ճշմարտություն, արդարություն և հաշտեցում։ Զոհերը պետք է լսվեն, տառապանքը պետք է ճանաչվի, իսկ արդարությունը պետք է ապահովվի։

Ուստի, մենք ԵԱՀԿ-ին և միջազգային լայն հանրությանը կոչ ենք անում շարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրական առաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։ Միայն հետևողական, անաչառ և սկզբունքային ներգրավվածությամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը և հնարավոր դարձնել իրական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

800 զոհ, 2.800 վիրավոր. Աֆղանստանում հզոր երկրաշարժ է եղել

Հաջորդ գրառումը

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի, իսկ Պակիստանը՝ Հայաստանի անդամակցության դիմումները ՇՀԿ-ին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի, իսկ Պակիստանը՝ Հայաստանի անդամակցության դիմումները ՇՀԿ-ին

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական