Պայքար, Բոստոն, 10․06․2021
Կարծում էի՝ 2020թ. վերջին թուրքական օդուժի հարվածներն ու դրա հետևանքով կտոր-կտոր եղած մեր զինվորների կորստի ցավը վերջնականապես փակել են հայ-թուրքական «հաշտության ու բարեկամության» գաղափարը, որն իսկզբանե մեր տարածաշրջան նետված և արևմուտքի շահերն սպասարկող կեղծ մոտեցում է եղել: Բայց հետո հիշում եմ, որ մեր հիշողությունը շատ կարճ է եւ ցավում, որ ամիսներ առաջ զոհված մեր զավակներին դեռ հողին չհանձնած` սկսել ենք տեղի տալ ստամոքսային մտածողությանն ու ակամայից վերահաստատել Հրանտ Մաթևոսյանի կարևոր դիտարկումը.
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի եւ մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես – հիշողության մեջ չես՝ հրե՜ն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել… »:
Իդեպ, Մաթեւոսյանը շատ էր գնահատում Գաբրիել Գարսիա Մարկեսին, ով իր «Հարյուր տարվա մենություն» վեպում նկարագրելով Մակոնդո քաղաքի բնակչության մոռացկոտության աստիճանը գրում է, որ նրանք նույնիսկ կովին տարբերակելու համար՝ գրում էին.
«Սա կով է, որին պետք է կթել ամեն առավոտ, որպեսզի կաթ ունենաս, իսկ կաթը պետք է եռացնել, որպեսզի խառնես սուրճի հետ ու ստանաս կաթով սուրճ»:
Գուցե մեզանում էլ է կարճամտությունը գնալով հարատև կենցաղ դառնում, գուցե մենք էլ ենք հատել հիշողության Ռուբիկոն ու մոտեցել հորթի մորթվելուց հետո դաշտում արածող կովին, թե՞ հարկավոր է Արաքսի ափին մարկեսյան վեպի տրամաբանությամբ գրել.
«Սա Թուրքիան է, որից պետք է զգուշանաս, եթե հարկ լինի, սպանես նրան, որպեսզի ինքը չսպանի քեզ, որպեսզի չմեռնես, որովհետեւ նա հարւմար առիթը բաց չի թողնի՝ քեզ սպանելու»:
Հայերիս համար ավելի կործանարար խոհ, քան հայ-թուրքական «բարեկամությունն» է, գոյություն չունի: Եւ դա դարերի ապացուցողական փորձ ունի, բայց քանի որ Թուրքիայի շահերի հայ ջրաղացպաններն աղաղակում են, թե «նոր թուրքերը նման չեն հներին», կշրջանցեմ վաղ անցյալն ու կխոսեմ վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցածի մասին: Աղաղակող օրինակներրից մեկը դրսևորվել է 2004թ.` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ ադրբեջանցի սպան կանցահարեց իր հետ վերապատրաստման դասընթացների մասնակցող քնած հայ սպային, որի միակ «մեղքը» հայ լինելն էր: Նման օրինակները շատ են, անհամար:
2010թ. սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանը մառախուղի պատճառով մոլորվել ու հայտնվել էր սահմանից այնկողմ: Թշնամին նրան ներկայացրել էր որպես դիվերսանտ, ամենաանմարդկային ձևով խոշտանգել ու սպանել: Այստեղ ես միջանկյալ՝ եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ թշնամանք հրահրողները միշտ էլ թուրքերն են եղել, վկա՝ 2014թ. ամռանը Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները, որոնք սպանել էին հայ պատանուն: Նրանք 2020թ. ձմռանը ողջ-առողջ վերադարձան Բաքու:
2016թ. ապրիլին ադրբեջանցի հրոսակախմբերը Թալիշը չլքած ծերունիների ականջները կտրեցին, հետո գնդակահարեցին նրանց: Ամենազարհուրելին այն է, որ նույն սցենարով էր սպանվել նաեւ տան ամենատարեց` 96-ամյա, արդեն երկար տարիներ անկողնուն գամված կինը: Նույն օրը նրանք իրենց ռազմական անհաջողությունների պատճառով սկսեցին խոշտանգել հայկական զինուժի զոհերի մարմինները: Խոշտանգել մարդկության երեւակայության սահմաններից դուրս եղանակով: Նույն հրոսակախմբերը 2020թ. ամենադաժան ձեւով գլխատում էին գերեվարված հայ զինվորներին, կտրում նրանց ականջներն ու արնաքամությամբ տանջամահ անում: Նրանց նույնիսկ չէին խնայել մահվան շեմին գտնվող ծերունուն: Նրա ձեռքը կապել էին մեջքին, փորի վրա պառկեցրել հատակին ու…կտրել ականջները, հետո բռնել ալեհեր մազերից ու դեմքն անդադար խփել հատակին: Իդեպ, ադրբեջանցի բաշիբոզուկներն իրենց մոտ տոպրակներ էին պահում, որոնք (սոցկայքերի մշտադիտարկման արդյունքում բացահայտված) լցված էին խոշտանգված հայերի ականջներով:
Մեկ այլ ռազմագերու թուրքերը տանջում էին այնպես, որ պատմությունից մեզ հայտնի ինկվիզատորները կնախանձեին նրանց: Երկու հոգի պահում էին աչքերը կապված հայ կամավորականի ձեռքերը, երկու հոգի ոտքերը հեռու էին տանում իրարից, որից հետո ադրբեջանական ստորաբաժանման զինվորները, հերթով գալիս ու հարվածում էին ամորձիներին: Չեմ էլ ուզում մեջբերել հայ ռազմագերու խոսքերը. գրողը տանի թուրքերին:
Մեկ այլ տեղում մի թուրք դահիճ մատնաչափ բութ դանակով շատ հանգիստ, առանց խղճմտանքի կտրում էր հազիվ 20 տարեկան հասակ ունեցող մի հայ ռազմագերու պարանոցը: Տղան, որ մեր զավակն ու եղբայրն էր, անզոր ճիգեր էր գործադրում՝ ազատվելու համար, բայց կողքից «կանխում էին» նրա ճիգերը՝ ոտքերի անդադար հարվածներ հասցնելով գլխատվող տղայի մարմնի տարբեր մասին: Մեկ այլ վայրում թուրք խուժանը խորովածի շամփուրով ծակծկում էր հայ գերիներին՝ ստիպելով նրանց արտասանել «Ղարաբաղն Ադրբեջան է» գարշելի նախադասությունը:
Հիմա ո՞վ է պատրաստ շփվել ու բարեկամանալ այս անասունների հետ: Դե, ձեզ տեսնեմ, երկխոսե՛ք, շնե՛ր, դավաճաննե՛ր, անհայրենիքնե՛ր, թուրքե՛ր, թուրքե՛ր, թուրքե՛ր: Բայց այդ փորձից առաջ ուզում եմ հիշեցնել, որ Եթե թուրքի հետ երկխոսելու հնարավորություն լիներ, 20-ամյա Ռոբերտ Աբաջյանն իրեն նռնակով չէր պայթեցնի: Հավատացնում եմ, որեւէ մեկս հիմա կյանքն ավելի շատ չենք սիրում, քան Աբաջյանը` նռնակի ուժանակը քաշելիս:
Բարեկամություն, առեւտուր…Իհարկե, տնտեսությունը պետության շարժիչ ուժն է, բայց կոնկրետ մեր պետության կայացման համար շատ արյուն է թափվել, եւ մենք չենք կարող հաշվի չառնել այդ հանգամանքը` հայրենիքի համար գիտակցաբար մեռնող զինվորի հառաչանքի անքննելի վեհ գաղափարը փոխանակելով մշտապես փոփոխական ու սակարկելի նյութականի հետ: Դա դավաճանություն է, դրանով դավաճանվում են ընկածները: Նրանք հանուն այս երկրի՝ թշնամու դեմ կռվում զոհվեցին, իսկ մենք, որ այդ տղաների արյան ուղղակի եւ անուղղակի շահառուները դարձանք, հանուն կուշտ փորի փորձում ենք «բարեկամություն» հաստատել նույն թշնամու հետ: Իսկ ով եւ ինչպե՞ս է պատրաստվում բարեկամություն անել թուրքերի հետ: Կա՞ն այդպիսի մարդիկ: Եթե այո, ապա ես կասկածի տակ եմ դնում նրանց բարոյական ու ազգային հատկանիշները: Անշուշտ, դրամաշնորհի շղթաներով շղթայվածը Մայր Աթոռում սատանայի հետ էլ կխոսի, բայց ես որեւէ կերպ չեմ պատկերացնում իմ համագյուղացի Արմենի ու թուրքերի շփումները մի պարզ պատճառով՝ Արմենը դավաճան չէ: Ու՞զում եք իմանալ ո՞վ է Արմենը. նրա կյանքից ձեզ մի դրվագ միայն կհետաքրքրի: 2020թ. հոկտեմբերին նա իր տղային երկար բաժանումից հետո հանդիպել է դիահերձարանում, վառված ու մասնատված: Տղայի անունը Վրեժ էր: Վրեժն Արմենի միակ տղան էր:
Նույն տրամաբանության շրջանակներում ես չեմ պատկերացնում նաեւ իմ նախկին համագյուղացի Գեղամի ու թուրքերի շփումները: Պատերազմից կես տարի է անցել, բայց նրա որդին տուն չի եկել, հասկանու՞մ եք, տուն չի եկել, դուք, որ ձեր զավակների մեկ ժամ ուշացումից անհանգստանում եք, հասկանու՞մ եք, որ այս մարդու որդին կես տարի տուն չի եկել: Ասացեք, Գեղամը կարո՞ղ է շփվել թուրքերի հետ: Ոչ, նա դավաճան չէ: Տա Աստված՝ բարով տուն դառնա նրա որդին:
Նմանապես չեմ պատկերացնում իրենց հորն անվերջ երկնքում փնտրող` մեր գյուղի դպրոցում մի քանի տարի ուսանած, մեր ընկեր Խաչատուրի որդիների ու թուրքերի շփումը: Իդեպ, Խաչատուրն ընկավ Քարվաճառն անառիկ պահելիս, որը հայ թուրքական «բարեկամության սերմնացանները» առանց կրակոցի զիջեցին իրենց բարեկամ թուրքերին:
Օրինակները հազարավոր են, բայց գլխի մեջ գոնե ուղեղանման զանգված ունեցող մեկի համար բերվածներն էլ բավական են եւս մեկ անգամ խոստովանելու, որ հայ-թութրական «բարեկամությունը» անիրագործելի եւ դավաճանական քայլ է: Շահի մասի՞ն եք խոսում: Իսկ հայ-թուրքական (թուրքերին ու ադրբեջանցիներին դիտում եմ մեկ հարթության վրա) բազամյա պայքարում ընկած քաջերը՞, նրանք ոչ մի շահ չունեի՞ն, կյանքի հետ կապված ծրագրեր ու երազանքներ չունեի՞ն:
Կոպիտ չհնչի, բայց ես թքած ունեմ մեր թշնամու հետ սիլի-բիլի անելու արդյունքում ձեռք բերված մի քանի միլիոն ավել շահույթի վրա, դրանով փռված ասֆալտի վրա` առավել եւս: Թուրքերը մեր թշնամիներն են, եւ նրանց հետ բարեկամության կոչ անելուց առաջ հիշեք Եռաբլուրում ամփոփված տղաներին ու…նրանց ողբացող մայրերին: Ով ուզում է, թող բարեկամություն անի, բայց ես իմ խմորը հունցելիս ալյուրի հետ ջրի փոխարեն երբեք արյուն չեմ խառնելու: Թուրքերը եղել են եւ կմնան իմ թշնամիները:
Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ