Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ

11/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջում պարզվելու է, որ մեր երկրում միակ ապօրինի գույքը հայրենիքն էր. իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Արցախը հանձնելուց հետո Նիկոլը կարողանում է հանգիստ հարցազրույցներ տալ, ասել՝  մտքին ինչ փչում է, ամեն անհեթեթյուն։

Ինչո՞ւ է այդպես. որովհետև դիմացը դատարկություն է։ ՄԵԿ հոգին հազարամյակների պատմությունը ունեցող ժողովրդին սարքեց անձայն, անուժ հոտ։

Նիկոլը խաղում է անայլընտրանք, անում է՝  ինչ ուզում է, խոսում է՝  ինչ մտքին  կգա, թքած՝ իրականության ու հետևանքների վրա։  Իսկ հետևանքը, որպես կանոն, զոհերն են ու հայրենիքի կորուստը։

Բայց դա այդպես է, որովհետև դիմացը լուրջ համակարգ չկա՝ ո´չ ընդդիմություն, ո´չ առաջնորդ, ո´չ կազմակերպված հանրություն,  ո´չ առաջադեմ մտավորակություն,  ո´չ պատվախնդրությունից եռացող երիտասարդություն։  Կա անտարբերություն և կա լռություն՝ անձնական շահի, անձնական գույքի համար։

Վերջին մեկ ամսում Նիկոլը տվել է հարցազրույցներ,  հայտարարություններ,  ուղերձներ, ստորագրել է թղթեր,  ինչ ասես արել է՝ Արցախը հանձնելուց հետո։  Դիմացը ոչինչ չի արվել։  Լուռ է 400 հազար ձայն ստացած ընդդիմությունը,  ներառյալ՝ խորհրդարանական,  լուռ են իրենց առաջնորդ կարգածները,  Արցախի անունով կայացածները,  Արցախի անունով խոշոր կապիտալի տեր դարձածները։  Ի դեպ՝ վերջիններս պարտք են Արցախին ու արցախցիներին։ 

 Հ. Թումանյանն իր գրվածքներում ունի մի այսպիսի միտք՝  հայ փողատերերից հայրենիքի համար,  ինքնապաշտպանական ջոկատների համար երբեք հնարավոր չէր ռեսուրս վերցնել խնդրելով,  բացատրելով,  համոզելով։  Դա հնարավոր էր այլ կերպ։

Այն նույն 15-20 հոգին,  որ ամեն օր հակադարձում են Նիկոլին ու փորձում փոխել,  շրջել հանրային օրակարգը,  անհատներ են և չեն կարող փոխել խաղի կանոնը։  Այդպես անհնար է հակակշռել ամուլ պետական համակարգին,  գործակալական տեղեկատվական տեռորին։  Ու զրո դիմադրության պայմաններում Նիկոլը,  իհարկե,  ինչ ուզում՝ անում է։

Եվ այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարթակի ուժը չափվելու է միկրոֆոնի դեցիբելով, և ոչ թե՝ ասելիքի բովանդակությամբ։

Մինչև Նիկոլի մյուս հարցազրույցը պիտի ձևավորենք նոր հարթակ իրական գործիչներից,  ներառյալ՝ նշված 15-20 հոգին,  ներառյալ՝ ԱԺ կարգին պատգամավորները,  այլ լուրջ դեմքեր,  որ սկսենք դինամիկ փոխել մթնոլորտը։

Փոփոխությունների պլատֆորմ՝ հիմքում ունենալով Արցախի տեսլականը և իրական խաղաղության հստակ ուրվագիծը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

տեսանյութ. Սպանվել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ընտանիքի անդամները

Հաջորդ գրառումը

Զելենսկին պատերազմի ժամանակ «չի փախչի» ու նորից կառաջադրվի ընտրություններում

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Զելենսկին պատերազմի ժամանակ «չի փախչի» ու նորից կառաջադրվի ընտրություններում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական