Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ նոր սթափ բովանդակությունն է պետք, և այն աշխատացնելու նոր մենեջմենթ. Վահե Հովհաննիսյան

28/02/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօրվա Հայաստանը սև արկղ է, որի մեջ և շուրջ ընթանում են ծայրահեղ վտանգավոր պրոցեսներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ՝ աղետ բերելու։ Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Այդ սև արկղի մեջ 3 մլն մարդ է՝ մեր բոլորի ընտանիքները։ Այս պրոցեսը պետք է կանգնեցնել։ Դեռ հնարավորություն կա։ Ն. Փաշինյանը Հայաստանի անունից ներքաշվել է «խաղաղության պայմանագրի» պրոցեսի մեջ, և որպես երաշխիք ու միջնորդ ընտրել է Արևմուտքը, որին տարիներ առաջ ինքն անվանում էր «եվրոյոնջաներ»։

Հիմա Նիկոլը ներսում սեփական ժողովրդի վրա վաճառում է «խաղաղություն» բառը, իսկ դրսում միացել է հակառուսական կոալիցիային։ Խաղասեղանին մենք ենք՝ բոլորս։ Որպեսզի ճիշտ հասկանանք անհրաժեշտ քայլերը, իրավիճակին պետք է փորձել նայել Նիկոլի աչքերով։ Ինքը միանձնյա կայացնում է որոշումներ, չի հանդիպում ոչ մի դիմադրության, և դիմացը չկա որևէ այլ՝ գրագետ ձևակերպված գաղափար, որը կառաջարկվեր հայ ժողովրդին։

Մենք մեր սխալների շնորհիվ նրան տվել ենք մենաշնորհ։ Նիկոլը երկիրը տանում է միայն իրեն հայտնի ճանապարհով։ Բայց դա հնարավոր է միայն ու միայն դիմացը բովանդակային, օրակարգային և լիդերության ճգնաժամի պայմաններում։ Հենց այդ պատճառով չի ձևակերպվում և հայ ժողովրդին չի բացատրվում որ. Իշխանության առաջարկած «խաղաղությունն» ունի այլընտրանք, և դա պատերազմը չէ, այլ՝ «Խաղաղություն Հայաստանի համար, և ոչ՝ Հայաստանի հաշվին» բանաձևը։

Արցախը հանձնելու ոչ մի տարբերակ չկա. դա Հայաստանի վերջն է։ Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան Հայաստանի հանդեպ կարող է զսպվել բացառապես Ռուսաստանի և Իրանի շնորհիվ։ Եվրադիտորդները ունենալու են 0 դերակատարում։ Լաչինի միջանցքը չունի տեխնիկական լուծում, Արցախի խնդիրը՝ նույնպես։

Խնդիրը քաղաքական դաշտում է, հետևաբար՝ Հայաստանից պահանջվում է առաջ քաշել նոր գաղափարներ՝ այնպիսիք, որոնք

ա/ կամրապնդեն անվտանգությունը,

բ/ նույնիսկ այսօրվա բարիկադավորված աշխարհում ընկալելի կլինեն թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի համար։

Արևմուտքը՝ ԱՄՆ, ԵՄ, մեր կարևորագույն գործընկերներն են, նրանց հետ պետք է ունենալ լուրջ օրակարգ և ինտենսիվ աշխատել՝ ճիշտ բանաձևերով, ճիշտ հարցերի շուրջ։

Բայց երբեք չպետք է մտնել ինքնախաբեության դաշտ, հատկապես որ Արևմուտքը մեր հանդեպ ազնիվ է և չի տալիս անվտանգային որևէ երաշխիք։ Այսպիսով. Հայաստանը պետք է հանել սև արկղից, ձերբազատվել մեզ հատկանշական պարզունակ պատկերացումներից՝ տարածաշրջանի և աշխարհի մասին, մտնել բարդ, կոնստրուկտիվ, բայց հասկանալի բանակցությունների մեջ՝ հակառակորդների, հարևանների, միջնորդների հետ:

Մեզ նոր սթափ բովանդակությունն է պետք, և այն աշխատացնելու նոր մենեջմենթ։ Պետք է խոսել սեփական ժողովրդի հետ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Հաջորդ գրառումը

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովն ամփոփող հայտարարությունը` ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք. Աշոտյան

07/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բավական է առաջնորդվել վերջին 7 տարվա իմ հրապարակումներով, արդյունքում կառավարության անդամների կեսը կհայտնվի ԱԱԾ-ի պադվալներում. Հայկ Դեմոյան

07/05/2025
Հաջորդ գրառումը

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովն ամփոփող հայտարարությունը` ուղիղ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Կգա ժամանակը, կպարզվի, կհասկանաք՝ ինչով էր պայմանավորված Կարենի այս քայլը. իշխանության ներկայացուցիչները Գյումրիում չեն հանդարտվում

09/05/2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարողացել կապ հաստատել, հանդիպել ավագանու...

ԿարդալDetails

Ձեր առաքելական ծառայության այս նոր հանգրվանում աղոթում ենք, որ Աստված ուժ և շնորհ պարգևի Ձերդ Սրբությանը

09/05/2025

Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանը 15 օր է՝ հացադուլ է անում

09/05/2025

Ավստրիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Եվրոպայի «Յոթ ամենավտանգված» հուշարձանների ծրագրին նվիրված ցուցահանդեսի բացմանը

09/05/2025

Նախաձեռնում ենք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական