Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռի դեմ գրոհ գուժողներն իրենք այսօր հարձակվեցին Մայր Աթոռի տարածքում գտնվող տասը եպիսկոպոսների վրա. քպ-ական պատգամավոր

18/12/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

10 եպիսկոպոսների՝ Գարեգին Երկրրոդ կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու ձախողված փորձից հետո քպ-ական պատգամավոր Արման Եղոյանը Ֆեյսբուքյան էջում գրել է.

Բավարար չէր Բագրատ Գալստանյանի արկածախնդրությունը, բավարար չէր էն վնասը, որ այդ ազդեցության գործակալը բերեց թե՛ պետությանը, թե՛ եկեղեցուն, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռի տարածքն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի։

Երկու ընտրություն անընդմեջ մերժված քաղաքական ուժերը, որ առավոտից երեկո ասում էին, թե քաղաքական գործիչները չպիտի խառնվեն եկեղեցու գործերին, այսօր գնացել էին Մայր Աթոռ` խառնվելու երկու խումբ եպիսկոպոսների խոսակցությանը։ Որևէ մեկը լսե՞լ է, տեսե՞լ է վարչապետի կամ իշխանական որևէ մարմնի կամ ուժի կողմից կոչ այսօր հավաքվել Մայր Աթոռի բակում։ Ոչ, չի եղել նման բան, և ինչու՞ պիտի լիներ։ 10 եպիսկոպոսները իրենց դիմումը հանձնելու համար շքախմբի կարիք չունեին։ Իսկ Կտրի՛ճն ահա ունի շքախմբի կարիք, որ օդակայանի նման ստիպված չլիներ փնտրել, թե «ո՞ւր է ժողովուրդը»։

«Հայր մերը» մինչ օրս չսովորածի, խաչը տեսախցիկի առաջ համբուրել հրաժարվողի աջակիցները, եկեղեցականներին մերոնքականի ու ձերոնքականի բաժանողները այսօր հավաքվել էին, որ պախարակեն ոչ իրենցական եպիսկոպոսներին։ Ահա այսպես են նրանք հարգում ու պաշտպանում եկեղեցին։ Ձեզ ի՞նչ է թվում, եթե վաղը տասը դարձավ քսան, իսկ քսանը` քառասուն, այս մարդիկ խորշելու՞ են քառասուն եպիսկոպոսի պախարակել ու անվանարկել, իհարկե ոչ։ Ասեմ ավելին, պատկերացրեք ինչ լուտանքներ կթափեն հենց Կտրիճի գլխին, եթե նա հանկարծ դադարեցնի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։

Մայր Աթոռի դեմ գրոհ գուժողներն իրենք այսօր հարձակվեցին Մայր Աթոռի տարածքում գտնվող տասը եպիսկոպոսների վրա։ Դրանով նրանց այսօրվա անելիքին, միևնույն է, չխանգարացին, այլ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այդ իրենք են եկեղեցին դարձրել քաղաքական պայքարի գործիք, այդ իրենք են պատարագի մասնակիցների թիվ հաշվում (և հետևաբար եկեղեցին վերածում քվեախցիկի), այդ իրենք են ցանկանում իրենց հնազանդ պահել ինչքան հնարավոր է շատ եկեղեցականների։ Դրա համար են այս տասին ահաբեկում, որ մյուսներին էլ վախեցնեն, բայց չեն տեսնում, որ դա իրենց չի հաջողվելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հենց Նիկոլ Փաշինյանն է գլխավոր սպառնալիքը մեր ազգային անվտանգության և ժողովրդավարության համար. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Շինծու «դատավարության» ողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
Հաջորդ գրառումը

Շինծու «դատավարության» ողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական