Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մաեստրոյի կյանքը պայքար է միջակության դեմ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ

21/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, որի հիմնադիրը Սերգեյ Սմբատյանն է, հանդես է եկել հայտարարությամբ՝ հաջակցություն Սմբատյանի։

Հայտարարությունը՝ ստորև․

 «Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է առաջամարտիկի դեր։ Իր ուսերին կրելով մեծ ծանրություն՝ առաջ է տանում մի ամբողջ բնագավառ, կառուցում, կրթում, ծրագրեր ու ռազմավարություններ մշակում, բարձր արժեքներ տարածում, տեսլական գեներացնում ու շուրջբոլորը վարակում լավատեսությամբ։ Հենց այդպիսին է Սերգեյ Սմբատյանը։  Մաեստրո Սմբատյանը ոչ միայն դասական արվեստի կրողն ու քարոզողն է, այլև այն եզակի անհատներից, որոնք այսօր կառուցում են Հայաստանի երաժշտական ապագան։ Նա գիտակցում է, որ ապագայի մասին խոսելը չէ, որ վաղը մեզ կարող է բերել հաջողություն:

«Երեխաները մեր ապագան են». տարածված այս խոսքը Սերգեյ Սմբատյանը վերափոխել է. «Երեխաները մեր ներկան են, և մենք պետք է գործենք այսօր մեր երեխաների ապագան կերտելու համար»:  Սերգեյ Սմբատյանը նաև այն բացառիկ արվեստագետներից է, որ ոչ թե խոսում է ծրագրերի մասին, այլ կարողանում է ծրագրերը, տեսլականն ու նախագծերը կյանքի կոչել, իրականություն դարձնել։  Խոսքն իրականություն դարձավ 4 տարի առաջ` Մաեստրո Սմբատյանի ջանքերով «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ստեղծմամբ, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է նա։ Իսկ նպատակը տաղանդավոր պատանի երաժիշտներին բացահայտել, կրթել ու զարգացնելն է։ Չորս տարիների ընթացքում Մաեստրոյի շնորհիվ պատանի տաղանդավոր երաժիշտների շուրջ համախմբվել են գաղափարակիցներ, որոնք կիսում են նրա հետ մեկ կարևոր գաղափար. ապագային ուղղված հայացքը պարզ բարեգործությունը վերափոխում է ներդրման։

Եվ հենց այդ գաղափարների շնորհիվ այսօր կրթվում է սերունդ, որն իրավամբ կերտելու է մեր ապագան, կրելու, տարածելու և աշխարհին է ներկայացնելու հայկական մշակութային արժեքները։ Այս չորս տարիների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները հասել են աներևակայելի հաջողությունների` 100-ից ավելի միջազգային մրցույթներում առաջնային մրցանակներ, ավելի քան 300 վարպետության դասեր աշխարհի ամենահեղինակավոր արտիստների հետ, համերգային գործունեություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այցելություններ Հայաստանի թանգարաններ, լավագույններն արդեն հիմա ուսանում են Լոնդոնում, Օսլոյում, Վիեննայում` հետագայում հայրենիք վերադառնալու նպատակով, և այս ցանկը երկար կարելի է շարունակել: 

 Սա մշտական աշխատանք է, բայց այս ամենն այսօր վտանգված է և փլուզման եզրին է:

Այսօր մեր Մաեստրոն զրկված է իր մեծ գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից։  Մաեստրոյի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ, պայքար հանուն կրթված քաղաքացի դաստիարակելու, հանուն հայկական դասական արվեստի զարգացման։ Եվ Մաեստրո Սմբատյանն իր այդ պայքարը պետք է շարունակի, շարունակի Հայաստանի ու աշխարհի բեմերում, երեխաների համար ստեղծած կրթական հարթակներում։  Ու մենք օգնելու ենք նրան այդ պայքարում։

Մենք մշտապես իր կողքին ենք։ Մենք սպասում ենք մեր Մաեստրոյին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկում է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի ընդունում. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հաջորդ գրառումը

Հնչում են հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական կոչեր. «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձի մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Հնչում են հասարակության համար ականջահաճո, բայց իրականում պոպուլիստական կոչեր. «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության հայտարարությունը՝ Ռուբեն Վարդանյանի տեսաուղերձի մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական