Ինչպես է պատմությունը վերագրվում. Հայաստանի արտգործնախարարության կայքում միշտ եղել է «Լեռնային Ղարաբաղի խնդիր» բաժինը։ Այն հասանելի էր հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այս էջն այժմ հեռացվել է բոլոր լեզվական տարբերակներից: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Եթե դա տեխնիկական սխալ չէ (որը ես կասկածում եմ), ապա Հայաստանն արդեն տեխնիկապես և պաշտոնապես համերաշխ է Ադրբեջանի հետ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Ամիրբեկովը որպես խնդրահարույց օրինակ նշել է նաև Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված վերջին հայցերը, պնդելով, թե դրանցում էլ են եղել տարածքային նկրտումներ։
ՀՀ արտգործնախարարությունը այս մասին որեւէ մեկնաբանություն չի տվել: