Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն դիմել է ֆրանսիական ԶԼՄ-ներին եւ ԵՄ-ին, կոչ արել անդրադառնալ Ադրբեջանի վայրագություններին և աշխարհին տեղեկացնել ադրբեջանցիների արարքի մասին։
«Ֆրանսիական լրատվամիջոցներ եւ ԵՄ, ինչի՞ եք սպասում, որ ինչ-որ բան անեք փոքր եւ ժողովրդավար Հայաստանի համար։ Տիկին ֆոն դեր Լեյեն, սպասում եք, որ ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտի՞ն հասցնեն 1915 թվականի ցեղասպանությունը։
Արդյո՞ք հայկական արյունն ավելի էժան է, քան ուկրաինացիները»,- գրել է ֆրանսիացի քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում։