Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը կարող է նպաստավոր պայմաններով դուրս գալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից. միջազգային օրենքները մեր կողմն են. փորձագետ

05/11/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի համար համեմատաբար ավելի շահավետ է 1920-ականների քարտեզներով իրականացնել սահմանագծում և սահմանազատում, բայց ադրբեջանական կողմը պնդելու է՝ սահմանագծումն իրականացվի այն սահմանների հիման վրա, որոնք եղել են Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991թ-ի քարտեզներով: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով՝ «առանց քարտեզներ հստակեցնելու, սահմանագծման և սահմանազատման գործընթաց չի կարող լինել»:

Ըստ զրուցակցի՝ քարտեզների մասով տարբերակները շատ են՝ Ադրբեջանը իր քարտեզներն է ներկայացնում, մենք՝ մեր.

«Ռուսաստանն էլ հայտարարում է, որ իրենց Գլխավոր շտաբն ունի քարտեզներ: Պետք է նախ պայմանավորվել՝ ինչի՞ հիման վրա են իրականացվելու սահմանազատումն ու սահմանագծումը, նոր միայն սկսել աշխատանքները»,-ասաց Բաղդասարյանը:

Զրուցակիցն ընդգծեց՝ որ Հայաստանի համար շահավետ է 1920-ականների քարտեզները՝ միևնույն իրատեսական չհամարելով, որ սահմանազատումը և սահմանագծումը կարող է իրականացվել դրանց հիման վրա.

«Երբ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները հստակեցվել են, դրանից հետո բազմաթիվ փոփոխություններ են եղել, որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանի սահմանները նվազել է մոտ 2000ք/կմ: Շատ լավ կլիներ, եթե 1920-ականների քարտեզներով արվեին սահմանագծման աշխատանքները, սակայն կարծում եմ՝ ադրբեջանական կողմը, ռուսական կողմը նույնպես, պնդելու է, որ սահմանագծում իրականացվի այն սահմանների հիման վրա, որոնք առկա են Խորհրդային միության փլուզման պահին՝ այսինքն 1991թ-ին»,-ասաց նա:

Արմեն Բաղդասարյանը վստահեցրեց, որ անգամ պատերազմից հետո ստեղծված այս իրավիճակում Հայաստանը կարող է նպաստավոր պայմաններով դուրս գալ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից, քանի որ, ըստ նրա՝ «միջազգային օրենքները մեր կողմն են».

«Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված սահմաններ են, ճիշտ է՝ հստակ սահմանազատում և սահմանագծում չկա, բայց ինչ կա՝ միջազգայնորեն ճանաչված է, միջազգային օրենքները մեր կողմն են:

Այստեղ ուրիշ հարց կա ՝ այն սահմանները, որոնք գծվել են այն ժամանակ, դրանք գծվել են որպես մեկ երկրի ներսի սահմաններ, այսինքն՝ Սովետական միության ներսում, դրա համար էլ՝ շատ ճանապարհների որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով, որոշ սահմաններ՝ մեր տարածքով: Այստեղ բազմաթիվ քննարկումներ կարող են լինել, որոշ հատվածներում ինչ- որ նկատառումներով սահմանը կարող է մի քանի մետր այս կողմ տարվել, կամ մի քանի մետր այս կողմ բերվել, դա դոգմա չէ: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է կարգավորվեն, որպեսզի չստացվի՝ մի քանի մետր տարբերության պատճառով, մենք չկարողանանք ինչ-որ ճանապարհ օգտագործել»,-ասաց վերլուծաբանը:

Ինչպես իշխանության ներկայացուցիչներն են փաստել՝ դեռևս հստակեցված չեն այն փաստաթղթերը և քարտեզները, որոնց հիման վրա սահմանազատում և սահմանագծում պետք է իրականացվի: Չնայած սրան՝ պատերազմից հետո հայկական մի շարք տարածքներ բանավոր հանձնվել են թշնամուն, որոշ հատվածներում էլ նրանք անարգել մտել և հաստատվել են մեր տարածքում:

Հարցին՝ եթե չկան հստակեցված քարտեզներ, ի՞նչ հիմքով է եղել տարածքների հանձնում, ինչ հիմքով են ադրբեջանցիները ապօրինի ներխուժեմ մեր տարածք, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց.

«Ոչ մի հիմքով, խնդիրն էլ այն է, որ պարզ, սովորական ագրեսիա են իրականացրել և ներխուժել են Հայաստանի տարածք՝ մեր իշխանությունների թողտվության արդյունքում, ինչը միանգամայն անընդունելի է: Ամեն դեպքում՝ նրանք պարտադիր պետք է հետ քաշվեն: Էլի եմ ասում, սա ագրեսիա է, որն անընդունելի է, ցանկացած քարտեզի դեպքում՝ ադրբեջանցիները պետք է մի քանի հատվածներից հետ քաշվեն»,-ասաց նա:

Ինչո՞ւ հայկական կողմը իրավական գործիքակազմով չի փորձում մեր տարածք ապօրինի ներխուժած թշնամուն դուրս հանել և նրանց միջազգային ատյանների միջոցով պատասխանատվության ենթարկել,, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց՝ քանի դեռ սահմանազատում, սահմանագծում չի արվել, մեզ համար դժվար կլինի իրավական տեսանկյունից հիմնավորել, որ ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք.

«Իհարկե, բոլորս գիտենք, որ դա այդպես է, բայց ադրբեջանական կողմի փաստարկն այն է, որ պետք է սահմանները հստակեցվի, ռուսական կողմը ևս ասում ՝ պետք է սահմանները հստակեցվեն, որ հասկանանք՝ ներխուժե՞լ են, թե՝ ոչ» ,-ասաց նա և հավելեց՝ Հայաստանը կարող է պահանջներ առաջ քաշել այս առումով, բայց հստակ իրավական գործընթաց կարող է սկսել միայն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներից հետո:

ՌԴ նախագահը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ պետք է արվեն ռուսական կողմի անմիջական մասնակցությամբ՝ Ռուսաստանի գլխավոր շտաբում առկա քարտեզներով:

Արմեն Բաղդասարյանը նշեց, որ Ռուսաստանի ԳՇ-ում գտնվող քարտեզները մեզ համար բավական դրական են,դրանց կիրառման դեպքում «ադրբեջանցիները պետք է առնվազն մի քանի կիլոմետր հետ քաշվեն մեր տարածքից».

«Ես կարծում եմ, որ այդ քարտեզների կիրառման դեպքում ադրբեջանցիները պետք է առնվազն մի քանի կիլոմետր հետ քաշվեն՝ Գեղարքունիքում, Սև լճի հատվածում, էլի հատվածներ կան, որտեղ իրենք ուղղակի առաջ են եկել, ըստ ռուսական ԳՇ քարտեզների՝ դրանք Հայաստանի տարածք են»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր նպատակը պետք է լինի ժամանակ շահելը․ Վարդան Ոսկանյան

Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

03/02/2026
Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է քաղաքացիներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական