Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»

28/12/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր մտորում-վերլուծությունը վերնագրել է «Կորուսյալ քառամյակի՚, թե պետության ավարտը»  «Կորուսյալ քառամյակի» թե՞ պետության ավարտը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Տասնամյակներ հետո իր համակարգչի էկրանի առջև նստած և 21-րդ դարի առաջին քառորդի Հայաստանի մասին գրող պատմաբանը 2018-ից սկսված գործընթացը անվանելու հարցում բախվելու է հետևյալին՝ իր աշխատության ենթագլուխը վերնագրել «կորուսյալ քառամյակ» (եթե այս մղձավանջը ավարտվի 2022-ին), թե «Հայաստանի Հանրապետության ավարտը»:

Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է: Իզմեր չունենալու մասին հայտարարող իշխանությունը իրականում ունի գաղափարախոսություն, դա նեոհերոստրատիզմն է, որի հետևանքով խարխլվեց մեր ազգային հրաշալիքը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները:

Նեոհերոստրատիզմի ամենամեծ աջակիցը տգիտությունն է և այդ ախտով տառապող հասարակական շերտերը: Եվ եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Հռոմից ավելի հին Երևանը կարող են կործանել տգետները:

Ավազի մեջ գլուխը հմտորեն մտցնելու հարցում ջայլամներին մի քանի անգամ գերազանցած «մտավորական» շերտը կրկնակի է մեղավոր: Մտավորականների մեջ կան մարդիկ, որոնք հիմա ցածրաձայն ասում են, որ 2018-ին սխալվել են, բայց նրանց մեջ հայտնիներ կան, որոնք պարտավոր են դա անել ավելի հանրային: Օրինակ՝ հայտնի դերասանը, երգիչը, որը զարմացած ասում էր «պարոն վարչապետ, մի՞թե սա իրականություն է» այսօր տեսնելով արյունահոսող Արցախը, բզկտվող Սյունիքը, անպաշտպան սահմանը, անարգված հայրենիքը, գերիներին՝ պետք է զարհուրանքով ասի. «պարոն վարչապետ, մի՞թե սա՛ է իրականությունը»:

Դե իսկ «սոկրատյան հանգստությամբ» այս ամենին նայողներին և մինչ օրս էլ հիացողներին, այս ավերի մասին լռողներին պետք է տալ ամենաբարձր կոչումներ, բայց ոչ Հայաստանի Հանրապետության:

Այսօրվա իշխող ուժի մոտ չգերիշխեց և չի էլ գերիշխելու պետական մտածելակերպը՝ հեռանալ պետության ղեկից՝ կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»: Եվ այս իրավիճակում ստացվում է հետևյալը. 1+1+1 լոզունգով իշխանության եկած պետականակործան ուժը պետք է հեռանա 680 000-1-1-1 բանաձևով, ուղղակի մինչև 680 հազարի հետհաշվարկը հասնի ավարտին Հայաստան անունով պետություն կարող է այլևս գոյություն չունենալ… »,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանին Իտալիայում հարց ուղղած «լրագրողը» դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Հաջորդ գրառումը

Եղանակն՝ առաջիկա օրերին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Եղանակն՝ առաջիկա օրերին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական