Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդային շրջանում Արցախի նկատմամբ հաստատված ադրբեջանական իշխանությունը անօրինական էր և չէր կարող ծնել իրավունք Արցախի նկատմամբ

12/11/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախը՝ Ադրբեջանի մաս։ 

Որևէ պետության՝ այսպես կոչված «տարածքային ամբողջականության» ճանաչումն ընդամենը ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում ամրագրված սկզբունքի վերահաստատումն է՝

«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:

Այս սկզբունքը ճանաչվել է ՀՀ կողմից բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կապ չունի Արցախի Հանրապետության հետ։

Հակառակը.

Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքից դուրս։ Դա արել է ՀՀ Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրով։ Ստորադաս օրենսդրական ակտերով ինչ֊որ կարգավորումներ չեն կարող հակասել բարձրագույն իրավաբանական ուժով օժտված փաստաթղթերին։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակում Արցախի հարցը դուրս է բերել տարածքային ամբողջականության ադրբեջանական ընկալումներից 1992թ-ին, երբ վավերացնում էր Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը իր կատարծ վերապահումով (ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշում) ։

Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտարարությունների մակարդակում (Հանրապետության նախագահներ) բազմիցս նշվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը որևէ տիտղոս չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, իսկ խորհրդային շրջանում Արցախի նկատմամբ հաստատված ադրբեջանական իշխանությունը անօրինական էր և չէր կարող ծնել իրավունք Արցախի նկատմամբ (ex- injuria jus non oritur ֊ Անօրինական գործողությունները իրավունք չեն ստեղծում։)։

Իսկ թե բանակցությունների ընթացքում ով ինչ է ասել, ինչքան է ասել, ինչու է ասել և այլն, քանի դեռ չկա դրա արդյունքը՝ միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (օրինակ՝ պայմանագիր), որը պաշտոնապես կներկայացնի պետության դիրքորոշումը, ցանկացած բանակցային կարծիք, ոչինչ չասող հայտարարություն, ձևակերպում ու քննարկում որևէ կապ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ։

Հ.Գ. Քաղաքական գործչի ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, ինքնախաբեության և այլ ինքնաբաների համար պետական ու ազգային շահը ոչնչացնելը քրեորեն հետապնդելի և անբարոյական արարք է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի շարք քաղաքացիներ դարձել են պետական հաքերների հարձակման զոհ

Հաջորդ գրառումը

Իրանական հիպերձայնային հրթիռը կարող է չորս րոպեում հասնել Թել Ավիվ․ Tehran Times

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իրանական հիպերձայնային հրթիռը կարող է չորս րոպեում հասնել Թել Ավիվ․ Tehran Times

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական