Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լրագրող Թութուլ Հակոբյանն ահազանգում է՝ իրեն սպառնում են զրկել կյանքից

09/12/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգում է, որ սպառնում են իրեն կյանքից զրկել։

Հայաստանի լրագրողական համայնքին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը նա դիմել է բաց նամակով։

«Միացյալ Նահանգներ իմ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների (Ararat-Eskijian Museum, Armenian Democratic Liberal Party-Ramgavars, Armenian Network of America-Greater NY, Family of Vagharshag Shahinian, Family of Yegishe Catchouny, Knights of Vartan-Bakradouny Lodge, National Association for Armenian Studies and Research, NAASR, St. Leon Armenian Church) և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով:

Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին մանրամասնորեն կներկայացնեմ՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո: Սպառնալիքները դեռևս սոցիալական ցանցերում են, մասամբ՝ իմ արդեն ունեցած հանդիպումների ընթացքում, սակայն հաշվի առնելով դրանց՝ մեկ կենտրոնից կազմակերպված լինելու իրողությունն ու մաշտաբայնությունը, 30 տարիների մասնագիտական գործունեության ընթացքում ստիպված եմ առաջին անգամ դիմել լրագրողական կազմակերպություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Գլխավոր դատախազությանն ու իրավապահ մարմիններին:

Իմ հասցեին հնչող սպառնալիքների հիմքում, որքանով համադրել ու վերլուծել եմ, ընկած է իմ այն խոսքը, որ վերջերս Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերում եմ արել. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ: Ընդ որում, հստակ ասել եմ, որ 1918-ին այդ Հայաստանը 10 հազար քառակուսի կիլոմետր էր, 1920-ի ամռանը՝ 60 հազար, 1920-ի աշնանը՝ 30 հազար, 1994-ին՝ 42 հազար, այսօր՝ 2020-ի աղետալի պատերազմից հետո՝ 33 հազար է: Այս կարծիքը հանդիպել է, որքան էլ անհեթեթ է հնչում, Մեծ Հայաստան երազողների սպառնալիքներին:

Դեկտեմբերի 1-ից 10-ը դասախոսությունների շարքով հանդես եմ եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Օհայոյի նահանգի Կոլամբուս և Քլիվլենդ քաղաքներում և Կալիֆոռնիայում: Իմ վերջին՝ 5-րդ դասախոսությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին՝ Նյու Ջերսիում՝ կազմակերպությամբ 8 հայկական կառույցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արևելյան թեմի Սեյնթ Լեոն եկեղեցու սրահում: Այդ օրը ներկայացնելու եմ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ անգլերեն հատորը, որը պատմում է Զորավար Անդրանիկի և Սարդապարատի հերոսներից Վաղարշակ Շահինյանի մասին:

Հաշվի առնելով, որ իմ հասցեին սպառնալիքները լուրջ են, համակարգված և չափազանց վտանգավոր, Զորավար Անդրանիկի գրքի շնորհանդեսի կազմակերպիչները ինձ առաջարկել են ապահովել ԱՄՆ Ոստիկանության ուժերի ներկայությունը, որին ես տվել եմ իմ համաձայնությունը: Այսպիսով, ԱՄՆ-ում գտնվելու իմ վերջին երկու օրերին կլինեմ ամբողջական պաշտպանության տակ:

Վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 10-ին՝ Նյու Յորք-Մոսկվա-Երևան ճանապարհով, անմիջապես հաղորդագրություն եմ ներկայացնելու ՀՀ իրավապահ մարմիններին, նշելու եմ կոնկրետ անուններ, ազգանուներ, նկարներ, տեսանյութեր ու տեքստեր՝ կոնկրետ սպառնալիքներ, նշելու եմ այն անհատների անունները, որոնք այս ամբողջ արշավի ֆինանսական, գաղափարական/արմատական հենքն են:

Հասկանում և չափազանց անհարմար եմ զգում, որ Հայաստանի համար այս մղձավանջային օրերին դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, ՄԻՊ-ին ու իրավապահ մարմիններին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը, սակայն իմ հանդեպ կազմակերպված, ուղղորդվող, սպառնալիքներով ուղեկցվող այս արշավը չի կարող մնալ անհատական տիրույթում և պետք է կանխվի քաղաքակիրթ ճանապարհով: Ես որևէ շփման մեջ չեմ մտնելու սպառնալիքներ հնչեցնողների և նրանց հետևում կանգնածների հետ:

Հարգանքներով՝ Թաթուլ Հակոբյան, լրագրող

8 դեկտեմբերի, 2021 թ., Լոս Անջելես, ԱՄՆ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիրավոր զինծառայողին ուղղաթիռով կտեղափոխեն Երեւան. նրա վիճակը ծանր է

Հաջորդ գրառումը

Հայաստանն ադրբեջանցի գերիներին ամբողջությամբ վերադարձրել է, հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը դեռ շարունակվում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն ադրբեջանցի գերիներին ամբողջությամբ վերադարձրել է, հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը դեռ շարունակվում է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական