«Երեկ և այսօր ԲՀԿ և «Լուսավոր Հայաստանը» նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու ռազմական դրությունը չեղարկելու խնդիրը և երկրում ստեղծված իրավիճակը: Իշխանությունը տապալեց նիստը:
Իշխանությունը ոչ մի պարագայում պատրաստ չէ և չի ուզում դուրս գալ զուգահեռ իրականությունների այն կաղապարնրից, որ ձևավորվել է իրենց գլխում՝ իբր Հայաստանում ամեն ինչ լավ է»,- հանրահավաքի ժամանակ ասել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը: