«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Երեկ վերադարձել է Արցախից , որտեղ օրեր շարունակ եղել է տարբեր գյուղերում (ինչքան , որ մնացել է), քաղաքներում։
«Հանդիպեցի գյուղաբնակների հետ, ո՛չ թե գյուղապետի , քաղաքում քաղաքաբնակների հետ, ո՛չ թե քաղաքապետի , որևէ պետական պաշտոնյայի չհանդիպեցի , ոչ մի քննարկում չունեցա իրենց հետ , ոչ լավ ասեցի, ոչ վատ , միայն ներկայիս խնդիրների թելը կծկեցի ու եկա: Տեղ գյուղում էլ եղա ու տեսա , թե ինչպես է համատարած անասնապահությունը վերանում գյուղից (ժամերի հարց է) :
Էս կծիկը առած՝ ման եմ գալու ու հերթով լուծում փնտրեմ ու գտնեմ: Խճճված վիճակ է: Հիմա էլ գնում եմ մեկ այլ ուղղությամբ, քանի որ կծիկը կիսատ է :
Հեռվից շատ բան չի երևում , մենակ ձայնն է բարձր հնչում , ուստի առաջարկում եմ բոլոր խաղացողներին նախ գնան տեսնեն ինչ կա ու ինչ է մնացել ու այննտեղից թե կարողացան ինտերվյու տան նույն տեքստերով»,- գրել է պատգամավորը: