«Օգոստոսի 23-ին` ժամը 17։00-ին, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ՝ պաշտոնապես դիմել եմ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ 2022 թվականի օգոստոսի 23-ին ժամը 17։00-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով՝ նրա հրաժարականը քննարկելու նպատակով»,- տեղեկացնում է «Համախմբում» շարժման ներկայացուցիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։