Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես իմ խորհրդանշական ակցիան անցկացնելու եմ փետրվարի 18-ին՝ ժամը 14-ին՝ բողոքի նամակ փոխանցելով ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակ

16/02/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հրավիրում եմ ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ՝ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին. գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա մանրամասնել է այդ օրվա իր գործողությունները.

Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, փաստերը խոսում են հակառակի մասին.

1) Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ որպես նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը,

2) Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, զուգահեռաբար առաջ է քաշում, այսպես կոչված, անկլավների վերադարձի, ժողովրդագրական էքսպանսիայի(Արևմտյան Ադրբեջանի թեզ) պահանջները,

3) Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով,

3) Բաքվի բանտում պահվող ռազմագերիները դատապարտվում են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ավելին, Ալիևը Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ»:

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ Հայաստանին հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։

Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր էին հակադարձել Բաքվի վտանգավոր օրակարգին, ընտրել են միակողմանի և նվաստացուցիչ զիջումների ճանապարհը:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական խումբ, քաղաքական ուժ պետք է հակադրվի հարաբերությունների կարգավորման այս մոդելին, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ Հայաստանի անշրջելի կապիտուլյացիայի մասին է:

Գործող իշխանության պարտվողական լռությունը չի կարող նույնացվել Հայաստանի և նրա ժողովրդի դիրքորոշման հետ:

Ես իմ խորհրդանշական ակցիան անցկացնելու եմ փետրվարի 18-ին, չորեքշաբթի, ժամը 14-ին՝ բողոքի նամակ փոխանցելով ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակ (Երևան, Պետրոս Ադամյան 14):

Իմ ու Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների նպատակն իրական խաղաղությունն է՝ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի փոխարեն:

Հրավիրում եմ ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներին՝ ակցիան լուսաբանելու: Սիրով կպատասխանեմ թեմայի շուրջ նրանց հուզող բոլոր հարցերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դադարեցրեք Վեհափառ Հայրապետի և հոգևորականների հանդեպ ճնշումները. ջավախքցի գործիչների հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Մենք օգնեցինք գրավել Ղարաբաղը, իսկ դուք գործարքի մեջ եք մտնում ԱՄՆ-ի հե՞տ. Դուգին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

Մենք օգնեցինք գրավել Ղարաբաղը, իսկ դուք գործարքի մեջ եք մտնում ԱՄՆ-ի հե՞տ. Դուգին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական