Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մի ժամանակ ընտրության գնալիս ասում էինք, որ 5000 դրամով ծախվելով՝ ընտրողը քանդում է իր տունը, ապա այսօր ծախված է իշխանությունը’ քանդելով ոչ միայն մեր տունը, այլև ամբողջ երկիրը

16/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է.

Սյունիքի մարզում հոկտեմբերի 17-ին տեղի կունենա ՏԻՄ մի քանի կարևոր ընտրություն։ Մեղրիում, Տաթևում, Տեղում և Գորիսում կընտրվեն նոր ղեկավարներ։

Նշված համայնքներում իշխանությունը գործի դրեց բոլոր լծակները’ ազատվելու ընդդիմադիր համայնքներ ունեցող ղեկավարներից, որ տեղադրի իր մանկլավիկներին։ Այդ գործը հիմնականում կատարվեց Թուրքիայի օրինակով։ Այնտեղ էլ Մուշի, Կարսի, Դիարբեքիրի և այլ ընդդիմադիր քաղաքապետերին կալանավորում ու գործ էին կարում, հետո ղեկավար նշանակում Էրդողանի քիմքին հաճելի ճիճուներին։

Մեզանում էլ ՔՊ-ն օգտագործում է ճիշտ նույն էրդողանական աշխատաոճը։ Եվ հիմա, մինչ Թուրքիան իր ձեռքերն է շփում’ Նախիջևանից իր զորքը Սյունիք մտցնելու հեռանկարից, մեզանում փորձում են գլխատել հերոսական Սյունիքի ազգային ոգին, դարձնել անդեմ ու անգաղափար մի զանգված։

Ես գիտեմ, որ սյունեցին չի կարող կտրվել ազգայինից ու տուրք տալ ազգուրաց տականքներին, բայց պետք է ընտրության գնալիս հիշել, թե ով ով է, ով ինչ է բերել այս ազգին ու պետությանը և ինչպիսի մարդկային ու բարոյական կերպար ունի։ Հիմա մի քանի բառով ասեմ, թե ինչ կլինի, եթե քաղաքական իշխանությունը հաջողության հասնի Սյունիքում։ Կարճ ժամանակ անց բանտերից ազատ կարձակվեն ընդդիմադիր քաղաքապետերը։

Առուշ Առուշանյանի անմեղությունը կապացուցվի, բայց դե Գորիսն արդեն ուրիշ քաղաքապետ կունենա։ Տեղ համայնքում եթե իշխանությունը հաղթի, ապա մարզպետի քրոջ որդուն կապահովեն նոր հնարավորություններով։ Դրանց մասին սյունեցիները լավ գիտեն։ Փոխարենը պաշտոնից կզրկվի Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, քանի որ նա արդեն ծառայել է Նիկոլ Փաշինյանի նպատակների իրականացմանը և այլևս պետք չի։

Սյունիքի մարզպետի աթոռին կնստի երբեմնի հավատարիմ սերժական ոստիկան, հետո իշխանության փոխվելու հետ նույնքան արագ փոխված երդվյալ նիկոլական Արմեն Խաչատրյանը։ Այս մարդու անցած ճանապարհը և բարոյական կերպարը ոչ ոքի համար գաղտնիք չէ, բայց իշխանությունը սարեր է շուռ տալիս, ստիպում է հիշողություններ կորցնել։ Բա գիտեք սոցիալական աջակցության անվան տակ ծախսերը քիչ ազդեցիկ ե՞ն։

Եթե մի ժամանակ ընտրության գնալիս ասում էինք, որ 5000 դրամով ծախվելով, ընտրողը քանդում է իր տունը, ապա այսօր ծախված է իշխանությունը’ քանդելով ոչ միայն մեր տունը, այլև ամբողջ երկիրը։ Մենք ունենք հնարավորություն’ պահելու մեր հայրենիքը։

Կատարեք ճիշտ ընտրություն’ հանուն հայրենիքի, ոչ թե մի քանի հոգու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լուսնից առաջնորդներ չեն գալու, առաջնորդները կան , ու նրանց ղեկավարությամբ Հայը քանիցս հաղթել է թշնամուն. Շարմազանով

Հաջորդ գրառումը

Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Առանց այս իշխանության և անձամբ Փաշինյանի հեռացման անվտանգություն չի լինելու.Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական