«Պողպատավորին գտեք ասեք, թող գլուխը բնից հանի ու բացատրի, թե այս ինչ «ապագա կա ապագա» է բերել մեր գլխին, հաշվետվություն ներկայացնի սահմանին տիրող վիճակի մասին:
Սրան թվում ա, թե էն պողպատի կտորը տվեցին ձեռքը, ուրեմն ամեն ինչ նորմալ է, դավաճանությունը ներվել է, մի ամբողջ սերնդի զանգվածային սպանդը անցյալում է, իսկ Արցախը թուրքերին նվիրելը՝ մոռացվել:
Դրան ասեք, որ իր թուրքական արտադրության «ապագայում» գլխով է պատասխան տալու յուրաքանչյուր կորսված կյանքի ու հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար:
Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի ներվել ․․»,- գրել է իրավաբան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը: