Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դիմում ենք միջազգային կազմակերպություններին և մեր արտասահմանյան գործընկերներին՝ նրանց հորդորելով ազդել Վրաստանի իշխանությունների վրա. բաց նամակ

04/06/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գինի, կոնյակ արտադրող հայաստանյան ավելի քան մեկ տասնյակ ընկերություններ բաց նամակով դիմել են միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով հարևան Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակին։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ արտադրողներս, դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներտարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։

Այստեղ կոտրվում են մաքսային կնիքները՝ առանց որևէ հիմնավորման, վերցվում են նմուշներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ չի տրամադրվում որևէ բացատրություն։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։

 Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն այնտեղ են գտնվում արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները, զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։

Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և մեր արտասահմանյան գործընկերներին՝ հորդորելով իրենց ազդել Վրաստանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու այս չհիմնավորված շրջափակումը և վերացնելու բոլոր այն արհեստական արգելքները, որոնք խոչընդոտում են ապրանքների ազատ տարանցումը երկրի տարածքով»,-ասված է բաց նամակում։

Նամակի ներքո ստորագրել են «Արարատի գինու գործարան», Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան», «Ալկո ալյանս», Արմեն-Ալկո, Վան 777, Արագած գինու կոնյակի գործարան, «Արկոն Թրեյդ», Աբովյանի կոնյակի գործարան, Մամկոն, Պռոշյանի կոնյակի գործարան, Նացիոնալ Ալկո ընկերությունների ղեկավարները։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք ենք տերը մեր անլրջության

Հաջորդ գրառումը

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն դրամ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն դրամ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական