Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ու Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանն ընտրվել են ԲԴԽ անդամ:
Արթուր Աթաբեկյանը Սնանկության դատարանի միակ թեկնածուն էր և մրցակից չուներ։ նա հավաքել է 168 կողմ ձայն։ Վերաքննիչ քրեական դատարանից երկու թեկնածու էր հավակնում խորհրդի անդամի պաշտոնին: Նրանցից Արշակ Վարդանյանը ստացել է 172, Ռուբիկ Մխիթարյանը` 71 քվե, այսինքն` ԲԴԽ անդամներ են դարձել Արշակ Վարդանյանն ու Արթուր Աթաբեկյանը:
Այդ կապակցությամբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է. «Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջեւ։
Պատկերացնում եմ որքան կուրախանար ու կհպարտանար երջանկահիշատակ Ժորա Վարդանյանը, տեսնելով որդու հաղթանակը:
Չգիտեմ շնորհավորեմ եմ Արշակ Վարդանյանին թե ոչ, քանի որ նրան սպասվում է ծանր, ռիսկերով հարուստ եւ վտանգավոր աշխատանք:
Իրականում շնորհավորում եմ ՀՀ բոլոր դատավորներին: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը տարբերություն չի դնի իրեն ընտրած ու չընտրած դատավորների միջեւ: Եվ ամենակարեւորը` դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է եւ ապաքինման հույս դեռ կա»: