Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 21-ի նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ, թեև քաղաքապետ Հայկ Մարությանն այն ուշ սկսեց, հետո կես ժամ ընդմիջում հայտարարեց՝ հույս ունենալով, որ ավագանին կգա աշխատանքի։
Ըստ նիստի ընթացակարգի՝ այն պետք է սկսվեր ժամը 11։00-ին, ավարտվեր ժամը 13։00-ին։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» անվստահություն է հայտնել Հայկ Մարությանին. իշխանական խմբակցությունից կան մարդիկ, ովքեր չեմ մասնակցել ստորագրահավաքին, սակայն նրանք ևս չէին եկել այսօրվա նիստին։
«Իմ քայլի» մանդատը դեռ ամռանը վայր դրած Իզաբելլա Աբգարյանը հարց ուղղեց Հայկ Մարությանին՝ ինչո՞ւ այս ծանր պահին չեք դիմում երևանցիներին, որոնք ձե՛զ են ընտրել՝ որպես քաղաքապետ։
Մարությանը պատասխանեց. «Քանի որ նիստի օրակարգը դա չի նախատեսում, բոլոր հարցերի պատասխանները կհնչեն վաղը»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին քաղաքապետարանում նախատեսված է ավագանու արտահերթ նիստ։